Սեպտեմբերի 3-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը ընթացել է Շվանիձոր, Նռնաձոր, Կարճեւան, Ծավ գյուղերում ու Ագարակ և Քաջարան քաղաքներում:
Գյուղական համայնքների բնակիչները իրենց բողոք էին հայտնել համայնքների խոշորացման ծրագրերից սպառնացող վտանգների վերաբերյալ, գյուղի բնակչության սոսկալի նվազումից և ծանր սոցիալական իրավիճակից: Նրանք իրենց պատրաստակամությունն էին հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի հետ մասնակցել երկրում իրավիճակի փոփոխությանը: Ագարակ և Քաջարան քաղաքի բնակիչները մտահոգություն էին հայտնում, որ հիմնականում իրենք ներգրաված են հանքարդյունաբերության մեջ, որը, ըստ էության, իրենց համար չի ապահովում բարեկեցիկ կյանք, իրենց աշխատավարձները չնչին են և համամիտ են Ժառանգության կողմից ներկայացված առաջարկներին՝ այլընտրանքային ծրագրերին:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության թեկնածուի նախընտրական քարոզարշավը շարունակվելու է Կապան քաղաքում՝ քարոզչական նյութերի դռնեդուռ տարածման միջոցով:
Սեպտեմբերի 5-ին ժամը 12:00-ին թիվ 38 ընտրատարածքում քարոզարշավի անցած 5 օրերի ամփոփման վերաբերյալ Ուրբաթ ակումբում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հրավիրում է մամլո ասուլիս:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» կուսակցության
լրատվական ծառայություն
4 սեպտեմբերի 2013թ., ք. Կապան: