Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Թող Սերժ Սարգսյանն ինքն իրեն խփեր»

Սեպտեմբեր 04,2013 17:19

Այսօր Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշման դեմ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցում էր ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Նա հարցին՝ հիմա կարո՞ղ ենք ազգային դավաճանության համար Սերժ Սարգսյանին դատի տալ եւ պաշտոնանկության գործընթաց սկսել՝ պատասխանեց. «Ես իրավական կողմը չեմ պատկերացնում, բայց որ իր արարքը համարում եմ հակասահմանադրական՝ միանշանակ է: Մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս որեւէ մեկին հանրության անունից գնալ եւ հայտարարել, որ Հայաստանը մտնում է այս կամ այն միության մեջ՝ որն ինչ ուզում է լինի, ուզում է Աֆրիկյան միություն լինի: Ես դիվանագիտության մասնագետ չեմ, բայց իմ տրամաբանությունն ինձ հուշում է, որ դա չի կարող լինել 15 րոպեում կարգադրվող որոշում, թելադրվող ինչ-որ մի բան: Անհնարին է, որ այդ տեսակ պաշտոն զբաղեցնող մարդը գնում է եւ անակնկալի է գալիս: Թող ինքն իրեն խփեր: Եթե զգում է, որ իրեն պարտադրում են մի բան, որը հակասում է իր ղեկավարած երկրի շահերին՝ հազար լուծում կա: Թագավորների պատմություն ունենք, թող մի մեշոկ հող տաներ, փռեր, հողի վրա ելներ ու բանակցեր Վալոդի հետ: Այն, որ հանրության համար է անակնկալ, նաեւ իր զինակիցների՝ փաստ է, բայց ոչ իր համար: 4 տարի բանակցում են, Զոհրապ Մնացականյանը բանակցում է եվրոպացիների հետ: Թող ընթացքում ասեր՝ ապեր, թարգը տուր: Միլիոնավոր դոլարներ ենք ծախսել այդ բանակցությունների վրա»:

Թե ինչ կլինի այս հայտարարությունից հետո, ըստ Լեւոն Բարսեղյանի, չի բացառվում, որ Եվրոպան Սերժ Սարգսյանին ասի. «Ապեր, դու կրկնակի ստանդարտներով ապրող փոքրիկ դիկտատոր ես, քո հետ ի՞նչ խոսենք»:

Լեւոն Բարսեղյանը վստահեցրեց, որ բոլորն էլ հերքեցին «եւ-եւ» տարբերակը, բայց Սերժ Սարգսյանը գնացել, «Կրեմլում՝ սատանի մայլեն քյանդրբազություն է անում՝ էներգետիկա, զարգացումներ, ատոմակայան, ներդրումներ…այդ ամբողջ սոուսի տակ փորձում են հրամցնել սա»:

Լեւոն Բարսեղյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը գալու է եւ իշխանությունները «խռով» սկսելու են երգել Ղարաբաղի հարցը, որ դա միակ ճանապարհն էր. «Շահարկելու են այդ հարցը: Ո՞նց են պատկերացնում՝ Քարվաճառում, Սոթքում մաքսակետե՞ր են դնելու, ՌԴ-ն չի ճանաչել ԼՂՀ-ն՝ որպես անկախ հանրապետություն, անհեթեթ, խուճուճ պատմություններ են ստեղծվում: Ինձ թվում է՝ հերթական ճնշումն է, եւ Սերժ Սարգսյանը կենթարկվի ամեն ինչի՝ իշխանությունը պահելու համար: Իմ պապս էլ, որ գերեզմանում իշխանություն ուզենա պահել, ամենահեշտ եղանակը դա է՝ ինչ ասեն, ասում է՝ հա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30