Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը

Սեպտեմբեր 04,2013 17:07

Սերժ Սարգսյան-Վադիմիր Պուտին հանդիպումից հետո երկու նախագահների համատեղ հայտարարության հետ կապված, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, այսօր Բաղրամյան 26-ի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել:

Ակցիային մասնակցում էր նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ վերնախավը նույնիսկ երեկվա ընթացքում լրիվ այլ կողմնորոշման մասին էր պնդում, որ ստորագրելու ենք Ասոցացման համաձայնագիրը, կարո՞ղ ենք ասել, որ Սերժ Սարգսյանը երեկ ստիպված է նման որոշում ընդունել հենց այդ հանդիպման ժամանակ, քանի որ Պուտինը ճնշումներ է գործադրել: Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Այդ բնույթի հայտարարությունները, դրանք որոշում չեն, որոշում դառնալու համար դեռ պիտի ճանապարհ անցնեն: Մենք ունենք հնարավորություն նախ ճշտել՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ ճնշում եղե՞լ է: Ճնշումը պարտադիր չի, որ լինի անհատական, կարող է լինել տարբեր սպառնալիքների տեսքով: Եթե պետք է օգնել, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ որոշակի ուժերի ճնշման տակ ինքը…նույնն էլ կարող է ասել ինքը, եթե պետք է օգնել՝ օգնում ենք, ուժ ենք տալիս, աջակցություն ենք հայտնում եւ ասում ենք՝ շարունակիր քո գիծը: Եթե ինքը հեռացել է այն գծից, որը վաղուց համարվում  էր մեր ժողովրդի գիծը, այդ դեպքում ինքը պետք է գնա իր ցանկացած ճանապարհով՝ անհատապես, բայց ոչ որպես ՀՀ նախագահ»:

Մենք ճշտեցինք՝ միանալով այս ակցիաներին՝ պահանջելու եք Սերժ Սարգսյանի հրաժարակա՞նը՝  նա պատասխանեց. «Ինչո՞ւ չէ: Սերժ Սարգսյանն էլ, բոլոր իշխանավորներն էլ ժամանակավոր են: Այդ ժամանակը կարելի է կրճատել, եթե իրենց լավագույն ձեւով չեն դրսեւորում»:

Հարցին՝ կարո՞ղ ենք համարել, որ Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ կրակեց հայ ժողովրդի վրա՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Եթե դուք բանաստեղծական ձեւակերպումներ եք ուզում, ես միշտ չի, որ պատրաստ եմ այդպիսի ձեւակերպումներ տալու: Բանաստեղծական հակումներ ունեմ, բայց ոչ միշտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարդագող says:

    Հայրիկյանին ճանաչողները հավատում են` նա կպահանջի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30