Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Եթե գա ասի՝ ժողովուրդ, օգնեք, ես չկռանամ Պուտինի առաջ՝ կօգնեմ» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2013 17:01

Այսօր Բաղրամյան 26-ի առջեւ բողոքի ցույց էր կազմակերպվել մի խումբ քաղաքացիների կողմից՝ ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն: Ակցիային, որպես ՀՀ քաղաքացի մասնակցում էր «Բարեւ Երեւանի» դաշինքի եւ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է պարզապես տեղեկացնելու եւ զգուշացնելու, որ ով էլ լինի, եթե փորձի զիջի Հայաստանի անկախությունը՝ կստանա լուրջ դիմադրություն. «Հիմա մենք բողոքի ակցիա չենք անում, եկել ենք թողնելու մեր հաղորդագրությունը, որ զգուշացեք, նման քայլի հանկարծ չգնաք: Թույլ չենք տալու, որ որեւիցե մեկը դավաճանություն անի: Բայց եթե փորձեն Մաքսային միություն, Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու ավելի լուրջ քայլեր անել, մեզնից կստանան շատ լուրջ եւ հուժկու հակահարված»:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ իր համար Սերժ Սարգսյանի խոսքերը որեւիցե գրոշի արժեք չունեն. «Ինձ համար կա պրոցես եւ մենք թույլ չենք տալու, որ Հայաստանն անդամակցի Եվրասիական կամ Մաքսային միությանը: Ըստ էության, դա տեղի չի ունենալու»:

Դավիթ Սանասարյանը նաեւ նշեց, որ 2 նախագահների երեկվա համատեղ հայտարարությամբ ուղղակի Պուտինը ցույց տվեց, որ ինքը կարողանում է խաղեր տալ տարածաշրջանում. «Մինչեւ Սերժ Սարգսյանի՝ Պուտինի հետ հանդիպելը, իշխանական քարոզը գնում էր նրան, որ Հայաստանը գնում է ԵՄ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու: Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա եւ բոլորի համար անակնկալ, ես վստահ եմ, որ իշխանության համար էլ է անակնկալ եղել, այնտեղից հրահանգել են, որ նման հայտարարություն պետք է անես: Ես վստահ ասում եմ՝ ցանկացած իշխանավոր, ով ուզում է լինի, եթե լեգիտիմ չի, չի կարող զգալ ժողովրդի շունչը եւ լուրջ որոշումներ կայացնել: Եթե ինքը գա եւ ասի՝ ժողովուրդ, եկեք ինձ օգնեք, որ ես չկռանամ Պուտինի առաջ, ես պատրաստ եմ նրան օգնել: ՀՀ գիտակից քաղաքացիները թույլ չեն տալու, որ ցանկացած մեկը խոսի մեր բոլորիս անունից»:

Թե ինչ մեթոդներով թույլ չեն տալու՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ առայժմ միայն դա կասի եւ կհորդորի Սերժ Սարգսյանին՝ թույլ չտալ, որ ՀՀ քաղաքացիները գնան հանցագործությունների:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Որևէ մեկը Արցախի հարցը բարձրացրել է??? Էդ մաքսային միությանը միանալով՝ ինչ է լինելու Արցախի հետ: Թե պիտի Ռուսաստանը որոշի մեր հարաբերությունները Արցախի հետ ???? Դրա մասին մտածել է իրեն նախագահ հռչակած Սերժ Սարգսյանը ????

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30