Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նորք-Մարաշ թաղապետարանի պաշտոնյան ծառայողական մեքենան օգտագործում է սեփական կարիքների համար

Սեպտեմբեր 04,2013 17:00

Norq-Marash-2 Norq-Marash-1 Norq-Marash-3109 LU 01 պետական պետհամարանիշով այս մեքենան օրվա տարբեր ժամերի կայանված է Նորք-Մարաշ համայնքում կառուցվող այս շքեղ առանձնատան դարպասի առաջ: Տան բակում ծավալված շինարարությունից ու աշխատանքային եռուզեռից երեւում է, որ բնակարանի տերերը դեռ այստեղ չեն բնակվում:

Այդ պետհամարանիշի մեքենայով ժամանող անձը ամեն անգամ ինչ-որ իրեր է տեղափոխում այս տուն եւ հրը կառուցող բանվորներին: Համարներից երեւում է, որ մեքենան ծառայողական է եւ սպասարկում է պետական պաշտոնյայի եւ փաստորեն մեքենայի «պետական տերը» պետական գույքը ծառայեցնում է սեփական կարիքների համար:
Aravot.am-ի տեղեկություններով, 109 LU 01 պետհամարանիշով այս ծառայողական ավտոմեքենան գրանցված է Նորք-Մարաշի թաղապետարանի հաշվեկշռում: Դատելով պետհամարանիշի «գոլդ» լինելուց, այն սպասարկում է կամ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ-ական Վարազդատ Մկրտչյանին կամ նրա տեղակալներից որեւէ մեկին:

 

Առավոտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Այս տները կառուցվել են ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային կանաչ գոտու հատման հաշվին: Տարրական գրագիտություն չունեն էս մարդիկ, ոնց կարելի է ինֆեկցիոն կամ այլ կարգի հիվանդանոցին այսքան մոտ տուն կառուցել: Հո սովետական Հայաստանում էդքան միամիտ չէին, որ էս կարգի օբյեկտները շրջապատում էին ծառերի գոտով ? Նորքի կանաչապատ անտառներից գրեթե ոչինչ չի մնացել: Հիմա միայն կանաչ կտուրներով կողք կողքի առանձնատներ են բուսնել: Դրա պատճառով Նորքի ու Մարաշի բարձունքներից հոսող անձրևաջուրն ու հալած ձյունը փոխանակ ներծծվի այլևս գոյություն չունեցող անտառների մեջ, հոսում է ասֆալտի վրայով դեպի ներքև՝ դեպի քաղաքի կենտրոն: Իսկ քաղաքապետարանը Երևան իմ սեր, բարեկարգ Երևան, մաքուր Երևան տուն տունիկ է խաղում:

  2. ՀՈՊ says:

    Պետական, այսինքն` ծառայողական մեքենանաների օգտագործումը ԽՍՀՄ-ից մնացած հիվանդություն է: Հաշվառելու համար հեռու գնալ պետք չէ, բավական է առավոտյան ինստիտուտների, դպրոցների, մանկապարտեզների, շուկաների … մոտ լինեք,ապա կտեսնեք բազմաթիվ պետական մեքենաների, չզարմանաք, որ դրանց շարքում շատ կան նաեվ ՊԲ համարներով մեքենաներ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30