Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեզ համար կարեւոր են ոչ թե Ռուսաստանը կամ Եվրոպան, կարեւոր է ապահով եւ անվտանգ Հայաստանը»

Սեպտեմբեր 04,2013 16:45

Aravot.am-ի հարցին՝ անսպասելի էր արդյոք ՀՀ նախագահի եւ ՌԴ նախագահի համատեղ հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց. «Հայտարարությունը շատերի համար էր անսպասելի մի քանի պատճառով՝ նախ, ԵՄ ասոցացման համաձայնագրի կողմնակիցները գրեթե համոզված էին, որ դա արդեն կատարված իրողություն է, ռուսական համակրանք ունեցողներն իրենց հերթին հույս ունեին, որ ՀՀ-ն իր ռազմավարական գործընկերոջը չի լքի: Սակայն, ցավոք, մեդալը ոչ թե երկու կողմ ունի, այլ՝ երեք՝ այդ երկու կողմերը միացնող շրջանակը. հետեւաբար, ի սկզբանե պետք է պարզ լիներ, որ Հայաստանի պես երկիրն իր ռազմաքաղաքական , աշխարհագրական, պատմական եւ այլ առանձնահատկություններից ելնելով երբեք չի եղել եւ չի կարող լինել միմիայն ռուսամետ կամ միմիայն եվրոպամետ, ուզի թե չուզի, պարտավոր է լինել այս երկուսի կողքին միաժամանակ, եւ դա պատմական ու աշխարհագրական , նաեւ՝ ռազմավարական , ինչու՝ ոչ, նաեւ ռազմական հարց է: Չե՞նք ուզում այսպես լինի, պետք է ձգտենք գերտերություն դառնալ:

Իսկ ո՞ւմ համար էր անսպասելի, որ, մեջբերում եմ ՀՀ նախագահի խոսքից. «Գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից»: Կամ, իսկ ո՞ւմ համար էր անսպասելի, որ մենք՝ հայերս, ստիպված ենք եղել միաժամանակ լինել եվրոպամետ- ռուսասեր մեր պատմության ամբողջ ընթացքում:

Եվ, վերջինը՝ վերջերս, երբ խոսվում էր ոչ թե «կամ-կամ»-ի այլ՝ «եվ-եվ»-ի մասին, միթե պարզ չէր, թե ինչ կարող է լինել եւ որն է ճիշտը»:

Ըստ պատգամավորի. «Հայաստանի ճանապարհը հստակ է՝ մենք Ռուսաստանին ասում ենք «այո» եւ սա նորություն չէ, եւ Եվրոպային չենք ասում «ոչ» եւ սա նույնպես նորություն չէ: Չմոռանանք նաեւ, որ քաղաքականության մեջ չկան եւ չեն կարող լինել էմոցիաներ, եւ ամեն հարց իր գինն ունի, ես համոզված եմ, որ այս դեպքում մեր պետությունը գիտի եւ ճիշտ է գնահատել այդ գինը եւ միակ անգինը մեր երկրի շահն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30