Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որքան մոտ ենք Կոմիտասին, այնքան Աստծուն ենք մոտ. Նարեկ Հարթյունյան

Սեպտեմբեր 04,2013 16:32

«Մենք նշում ենք մեր ծննդյան տարեդարձները մեր մեծերի հետ: Ինչքան մոտ ենք գտնվում Կոմիտասին, այնքան որպես ազգ, ժողովուրդ ճանաչելի ենք դառնում, որքան մոտ ենք նրան, այնքան Աստծուն ենք մոտ, նա մեր փրկիչն է»,-այսօր «Կոմիտասի հետ» խորագրով Նարեկացի արվեստի միության 9-րդ տարեդարձի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթյունյանը:

Այս տարի միջոցառումների ծրագիրն ամբողջությամբ նվիրված է Կոմիտաս կոմպոզիտորին, բանահավաքին, երաժշտագետին: Այս մտայնությամբ է կազմվել սեպտեմբերի 5-9-ը նախատեսված՝ փաստագրական ցուցահանդեսից, համերգաշարից եւ դասախոսություններից բաղկացած հատուկ միջոցառումների ծրագիրը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը սեպտեմբերի 6-ին դասախոսությամբ հանդես է գալու Նարեկացի արվեստի միությունում: Նրա խոսքով՝ մշակութային իրադարձությունների շնորհիվ մենք բացահայտում եւ լրացնում ենք մեր անելիքները:

Կոմիտասի երաժշտական ազգագրությունը եւ կոմպոզիտորական հանճարը հենց այն հանգրվանն է, որտեղ հաստատվում եւ հավաստվում են հայ երաժշտության ինքնուրույնությունը, ինքնությունն ու ազգային բնորոշությունը: Կոմիտաս հասկանալը եւ յուրացնելը ոչ միայն գեղարվեստական-գեղագիտական ճանաչողության, այլեւ ինքնաճանաչողության միջոց է: Կոմիտասին պետք է անընդհատ անդրադառնալ, բայց հատկապես այսօր՝ ներկայիս մշակութային ճգնաժամի պահին:

Կոմպոզիտոր, երաժշտագետ Արթուր Շահնազարյանի համոզմամբ, Հայաստանում ժողովրդի մի հատված կա, որը շարժվում է դեպի Կոմիտաս, դա ամենօրյա շարժում է դեպի կյանք.

«Կոմիտասը ապրում է, ապրել է եւ մեր կողքին է: «Նրա ընտանիքի» շուրջ բոլորը պետք է հավաքվեն, առանց Կոմիտասի չի կերտվում պետություն, հայրենիք»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30