Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետը իր վերջին խոսքը դեռ չի ասել

Սեպտեմբեր 04,2013 16:06

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը սեպտեմբերի 18-ին նշանակեց ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով պաշտպանական ճառը:
Այսօր սպասվում էր, որ պաշտպանական ճառով հանդես կգա ամբաստանյալ, սալիկապատող Սամվել Հարությունյանի պաշտպանը` Գայանե Գալոյանը, սակայն հիվանդության պատճառով նա չէր ներկայացել դատարան:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընդմիջմանը բժիշկներ հրավիրվեցին դատարան՝ փաստաբանի համար:
Սպասվում էր նաեւ էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի վերջին խոսքը:Նա ասել էր, որ բոլորի ճառերից հետո ցանկանում է իր վերջին խոսքն ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30