«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակներում «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի և Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ ս.թ. ապրիլին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, մեկնարկեց «Գրքի բանկ – նվիրատվության տաղավար» ծրագիրը, որն իրականացվեց «Գրքի բանկ» ծրագրի շրջանակներում։
«Գրքի բանկ – նվիրատվության տաղավար» ծրագիրն ավարտվեց ս.թ. օգոստոսի 31-ին։
Տաղավարում հասարակությունը նվիրեց 6000-ից ավելի գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքեր, որոնցից 3000-ը Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ փոխանցվեցին ՀՀ համայնքային գրադարաններ (Ուրցաձոր, Այգեպատ, Նոր Գեղի, Ախուրյան, Հայկաձոր, Սառնաղբյուր, Գանձաքար, Դիլիջան, Մեղրաձոր, Դսեղ, Մարգահովիտ, Արագած, Ծիածան, Սպանդարյան, Վայք, Կոտայք, Մարտունի, Լճաշեն, Մարտունիկ)։ 1000 գիրք ՀՕՖ-ի միգոցով փոխանցվեց ԼՂՀ (Բերձոր, Իշխանաձոր, Ուռեկան, Գետամեջ, Ապարան, Վան, Ծոբաձոր,Դիցմայրի համայնքներ) և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ 2000 գիրք փոխանցվեցին ՀՀ զորամասեր։
* «Գրքի բանկ» ծրագրի առաջին փուլն անցկացվել է փետրվարի 19-23-ը, ՀՀ մշակույթի նախարարության և Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ, որի շրջանակներում Երևանի մի շարք թանգարաններ հնարավոր էր այցելել մուտքի տոմսի փոխարեն նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքերը։ «Գրքի բանկ» ծրագիրը կրում է շարունակական բնույթ. Նպատակն է հասարակության մեջ ամրապնդել գիրք նվիրելու մշակույթը և աջակցել գրադարանների զարգացմանը։
Կարդացեք նաև
FlashMob Division-ի մամուլի հաղորդագրություն