Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիվիլնեթի» լրագրողը Բաղրամյան 26-ի մոտ լաց էր լինում՝ բախումներից (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2013 15:48

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ նախագահականի մոտ տեղի ունեցան բախումներ: Մինչ միջադեպը, Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի որոշման դեմ բողոքի ակցիա անող ակտիվիստները հանկարծ որոշեցին մոտենալ նախագահի նստավայրին եւ իրենց ասելիքն ավելի մոտ մայթից ասել: Սակայն նրանց դիմադրեցին ոստիկանները:

Ակտիվիստների շարքերն աստիճանաբար համալրվեցին եւ նրանք սկսեցին պահանջել, որ թույլ տան մարդկանց ազատ տեղաշարժվել Բաղրամյան 26-ում:

Ակտիվիստները գոռում էին Սերժ Սարգսյանին՝ «հեռացիր»: Ոստիկանները պահանջում էին անցնել դիմացի մայթ:

Այդ ընթացքում խաթարվել էր Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը, քանի որ ակտիվիստների մի մասը որոշեց դիմացի մայթ անցնելու փոխարեն նստել հենց փողոցի կենտրոնում:

Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին, ընդ որում, բախումների ժամանակ շոկի մեջ հայտնվեց «Սիվիլնեթի» լրագրողը՝ Արփի Մախսուդյանը: Նա կանգնել էր միջադեպի թեժ ժամանակ նախագահականի առջեւ եւ հոնգուր-հոնգուր լաց էր լինում:

Ավելի ուշ նա մեզ հետ զրույցում պատմեց. «Ոստիկանները փորձում էին ինձ հրել, գցել նստած մարդկանց վրա: Իմ վրա մի ոստիկան էր, այդ ոստիկանի վրա՝ մի հատ ուրիշ ոստիկան: Ու եթե մենք ընկնեինք՝ մեր տակի աղջիկը կմեռներ: Եթե ես չփաթաթվեի մի ոստիկանի վզից ու չպահեի ինձ օդում, ես ընկնելու էի այդ աղջկա վրա, ու նա կմեռներ, որովհետեւ իմ վրա 3 հատ այս չափի ոստիկան էր: Ոստիկանները հետեւից հրում էին՝ շատ լավ հասկանալով, որ մենք ընկնում ենք: Ինքը գիտակցված հրում էր: Մենակ այն փաստից, որ ես ասացի՝ լրագրող եմ, նոր սկսեցին բաց թողնել»:

Ավելի ուշ, երբ ակցիայի ակտիվիստներից մի քանիսին բռնի ուժով բերման ենթարկեցին, իրավիճակը նախագահականի առջեւ մի փոքր հանդարտվեց: Միջադեպին միացավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը բարձրախոսով հանդարտության կոչ արեց եւ սպառնաց, որ եթե որեւէ մեկը հասարակական կարգ խախտի՝ կենթարկվի պատասխանատվության: Ակտիվիստները սկսեցին սուլել նրան եւ ոստիկաների հասցեին բղավել՝ «Նատաշաներ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30