Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի միջազգային դպրոցը իր դռները կբացի 2014թ.-ին

Սեպտեմբեր 04,2013 15:16

«Մեր նպատակն է վերադարձնել այս քաղաքին իր անունն ու պատիվը: Նախագիծը կնպաստի քաղաքի, մարդկանց, նրանց ապրելակերպի զարգացմանն ու փոփոխությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծման մասին նշեց ռուսաստանաբնակ գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝Վերոնիկա Զոնաբենդին:

Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որը նորովի կներկայացնի Հայաստանը աշխարհի կրթօջախների քարտեզի վրա: Դպրոցի դռները կբացվեն 2014թ.-ի սեպտեմբերին: Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտների, որոնց քանակը 2023-ին կհասնի 650-ի՝ առնվազն 60 երկրներից:

Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ $30 հազար, սակայն աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու են անվճար՝ բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Դիլիջանի միջազգային դպրոցը հնարավորություն կտա աշակերտներին շարունակելու կրթությունն աշխարհի առաջատար համալսարաններում:

Տիկին Զոնաբենդիի պնդմամբ այն երեխաները, ովքեր սովորելու են դպրոցում, անգամ տեղյակ չէին, որ Հայաստան անունով երկիր կա, սա նրանց համար բացահայտում կլինի, նրանք կուսումնասիրեն հայոց պատմությունն ու տեղեկացված կլինեն:

Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներից Վլադիմիր Ավետիսյանի համոզմամբ՝ ողջ աշխարհից ժամանած երեխաները ուսանում են ամերիկացի, բրիտանացի, ավստրալացի դասախոսների մոտ մի դպրոցում, որը գտնվում է Դիլիջանում, դա հիանալի է:

Սեպտեմբերի 5-ին Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում եւ սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտում կկայանա D’Black Blues Orchestra խմբի համերգը, որի մենակատարը Վլադիմիրն է: Համերգը նվիրված է Դիլիջանի միջազգային դպրոցի «ժամացույցի» գործարկմանը, այն խորհրդանշելու է, որ մինչեւ դպրոցի բացումը մնում է մեկ տարի: D’Black Blues Orchestra-ն միավորել է վառ եւ տաղանդավոր կատարողների հինգ երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից եւ Իսպանիայից:

D’Black Blues Orchestra-ն Դիլիջանում եւ Ստեփանակերտում կներկայացնի ձայնային եւ լուսային «Clapotomania» շոուն, որտեղ տարբեր ժանրերի համադրություն է օգտագործվում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել