Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն սպասում է ԱԳՆ-ի տեղեկատվությանն ու պարզաբանումներին

Սեպտեմբեր 04,2013 15:10

«Դուք տալիս եք հարցեր, որոնց պատասխանը ես եւս կցանկանայի ստանալ, որպես ՀՀ քաղաքացի, որպես պատգամավոր, որպես ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ»,- Aravot.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը`անդրադառնալով երեկ նախագահ Սարգսյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը:

Տիկին Զոհրաբյանից հետաքրքրվել էինք`ինչո՞վ էր պայմանավորված նախագահներ Պուտինի եւ Սարգսյանի երեկվա հանդիպումից հետո նման շտապողական համաձայնությունը`Մաքսային միությանն անդամակցելու մասին, մանավանդ, որ դեռ մեկ տարի առաջ ՀՀ վարչապետը հայտարարում էր, թե Հայաստանը Մաքսային միությունում անելիք չունի, իսկ նախագահ Սարգսյանի հայտարարությունից ժամեր առաջ կարկառուն ՀՀԿ-ականները հավաստիացնում էին, որ Հայաստանի հեռանկարը ԵՄ-ում է:

Տիկին Զոհրաբյանը առնվազն տարակուսելի է համարում, որ նման որոշումները կայացվում են առանց քաղաքական ուժերի հետ խորհրդակցելու:

Որպես ԲՀԿ ներկայացուցիչ, Նաիրա Զոհրաբյանն առայժմ հրաժարվում է երեկ կատարվածի որեւէ մեկնաբանություններից, մինչ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարները խորհրդարանին հստակ տեղեկատվություն, պարզաբանումներ կներկայացնեն տեղի ունեցած, տեղի ունեցող եւ տեղի ունենալիք գործընթացների մասին. «Ես՝ որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ակնկալում եմ, որ Ասոցացման համաձայնագրի բանակցություններ վարողները, Եվրասիական միության բանակցություններին տեղյակ մեր ԱԳՆ պաշտոնյաները, հանրության կողմից ընտրված քաղաքական ուժերին կտրամադրեն հստակ տեղեկատվություն: Միայն դրանից հետո ԲՀԿ-ն դիրքորոշում կհնչեցնի»:

ԲՀԿ-ն ռուսական կողմնորոշում ունեցող ուժ է, գուցե այս իմաստով դրակա՞ն եք համարում կատարվածը, մեր հարցին տիկին Զոհրաբյանն ասաց. «Որեւէ իմաստով եւ կանխագուշակումների մակարդակում ես հրաժարվում եմ որեւէ մեկնաբանություններից: Խնդիրը բավականին լուրջ է ու երբ մեզ կտրվի հստակ տեղեկատվություն, այդ ժամանակ էլ կարելի կլինի եւ իմաստ կունենա քաղաքական ուժերից ակնկալել պաշտոնական մեկնաբանություններ»:

Ի դեպ, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին` ԲՀԿ-ն Մաքսայի՞ն միության, թե՞ Ասոցացման համաձայնագրի կողմնակից է, տիկին Զոհրաբյանն ասել է. «Մեր տեսակետը կներկայացնենք այն ժամանակ, երբ կծանոթանանք Ասոցացման համաձայնագրի բովանդակությանը: Իմ պատասխանը մնում է ուժի մեջ: Երբ մեզ կտրամադրվի հստակ տեղեկատվություն Ասոցացման համաձայնագրի բովանդակության մասին, նախաստորագրվելո՞ւ է նոյեմբերի 21–ին այդ համաձայնագիրը, թեև ենթադրելի է, որ չի ստորագրվի, իսկ Ազատ առևտրի մասը արդեն կարելի է համարել փակված, որովհետև այն հակասում է Մաքսային միությանը: Երբ այդ հարցերի պատասխանը կունենանք, այդ ժամանակ կարող ենք մեր տեսակետը հայտնել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ester777 says:

    Տպավորություն է, որ մեր երկրում կարևոր պետական որոշումները ընդունվում են պահի ազդեցության տակ, օդում, առանց քննարկումների?????????????????????????

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30