Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Խաչ քաշել Ասոցացման համաձայնագրի վրա չի կարելի»․ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2013 15:03

«Եվրոպան կանգնեց խնդրի առջև, որը չէր զգում դեռ մի քանի շաբաթ առաջ: Եվրոպան շոկի մեջ է, բայց ես չեմ բացառում, որ մենք կլինենք Վիլնյուսում, ու ինչ-որ բան կստորագրենք այնտեղ»- այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը`անդրադառնալով նախագահներ Սարգսյանի եւ Պուտինի՝ երեկ Մոսկվայում հնչեցրած`ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությանը:

Քաղաքագետը չի կարծում, որ նախագահի այս որոշումը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ պարտություն պետք է համարել և պետք է շարունակել աշխատել:

Aravot.am-ի հարցին`իր պատկերացումներով ինչպե՞ս պետք է Հայաստանը միաժամանակ երկու տարբեր տնտեսական համակարգերի անդամ լինի, մանավանդ, որ եվրոպացի չինովնիկները քանիցս հայտարարեցին, որ դա անհնար է, քաղաքագետն ասաց, որ ինքն էլ վստահ է, որ Հայաստանը միաժամանակ երկու կազմակերպության անդամ լինել չի կարող: Սակայն, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչպիսին է իրական կյանքում լինելու Մաքսային միությանն անդամակցությունը, խաչ քաշել Ասոցացման համաձայնագրի վրա, չի կարելի:


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30