Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փարքինգ սիթի սերվիսը»-ը ճանապարհային ոստիկանի գործն էլ կանի (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2013 14:54

Սեպտեմբերի 1-ից բոլոր այն վարորդները, որոնք կօգտվեն կարմիր գծանշումով վճարովի ավտոկայանատեղիից, պետք է վճարեն: Սակայն «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը գտնում է, որ վճարման համակարգը մի շարք թերություններ ունի, ինչի մասին ո’չ Երեւանի քաղաքապետարանը, ո’չ էլ ավտոկայանատեղիի ծառայություն մատուցող «Փարքինգ սիթի սերվիսը» հաշվի չեն առնում:

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Բաբկեն Պիպոյանը նշեց մի շարք խնդիրներ, որոնց քաղաքացիներն առնչվելու են վճարովի ավտոկայանատեղիից օգտվելիս: Նրա խոսքերով, վճարովի համակարգը ներդրվել է առանց լուրջ ուսումնասիրության: Ընկերությունը հաշվի չի առել, օրինակ, որ 50 տարեկանից բարձր քաղաքացիների մեծ մասը չեն կարողանում sms ուղարկել, կամ նորագույն տեխնոլոգիաներով վճարման ծառայություններից օգտվել:

Բացի այդ, ընկերության տեսահոլովակում սպառողին տեղեկատվություն չի տրվում, որ վճարումը բացառապես կանխավճարային համակարգով է: Մինչդեռ Բաբկեն Պիպոյանը վստահեցնում է, որ տուրքի վճարման պարտավորությունը ծագում է կայանման պահից. «Վճարման համակարգը ներդրված է այնպես, որ մենք ստիպված ենք քաղաքացիներին խորհուրդ տալ, որ վճարեն ամսվա համար»:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» կազմակերպությունը հարցում է իրականացրել տաքսի- ծառայությունների շրջանում ու պարզել, որ ընդամենը 3-4 տաքսի- սերվիս է տեղյակ` ինչ է կանխավճարային ծառայությունը. «50 տաքսի-ծառայությունից հարցում ենք արել, նրանց գերակշիռ մասը տեղյակ չէր՝ ինչ է կանխավճարային ծառայությունը: Զանգել ենք նաեւ քաղաքացիների, որոնք նույնպես գաղափար չունեին այդ ծառայության մասին, քանի որ գովազդային տեսահոլովակում ոչ մի տեղ չի նշվում կանխավճարային ծառայության մասին: Մարդիկ տեղեկացված չեն, որ 100 դրամ չվճարելու համար կտուգանվեն 5000 դրամով»,-ասաց պարոն Պիպոյանը:

Նրա մեկնաբանությունները` տեսանյութում.

«Փարքինգ սիթի սերվիս»-ի հերթական «գլուխգործոցն» այն է, որ մասնավոր ընկերությունը ճանապարհային ոստիկանության գործառույթներ է իրեն վերապահում` կայանված, բայց վճարում չիրականացրած մեքենային տանելու են տուգանային հրապարակ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Երևան քաղաքում պետք է ստեղծել քաղաքային ոստիկանական ուժեր, որոնց խնդիրը կլինի ինչպես քաղաքում հասարակական կարգը պահպանելը, այնպես էլ ավտոկայանատեղերի վերահսկումը: Այդ կայանատեղերում պետք է դնել հատուկ ապարատներ, ուր վարորդը կկարողանա վճարում անել, իսկ կտրոնը կդնի մեքենայի ապակու հետևում: Քաղաքային ոստիկանները շրջայցի ժամանակ կարձանագրի կտրոն առկայությունը, եթե կա, ապա ժամկետն անց է, թե ոչ: Խախտում գրանցելու ժամանակ կնկարի ապարատով ու փոստով կուղարկի իրավախախտում կատարած վարորդին: Սա գործընթաց է, որը կատարվում է Լեհաստանում: Պետությունը իրավունք չունի գումարի 70% ը տալ մասնավոր ընկերությանը: Գուցե վաղը մի այլ մասնավոր ընկերություն հայտ ներկայացնի, որ քաղաքացիների շնչած թթվածնի վրա հարկ է դրվում, 30 % գնում է քաղաքապետարանի բյուջե, 70%` ԹԹվածին ինտեռնեշընըլ ընկերությանը ??????? Բյուջեն լցնելու համար ուղեղ է պետք, ոչ թե հիվանդ երևակայություն !

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30