Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամուսինը վրեժ էր լուծում կնոջից, աստղը չէր զգում տղամարդկանց պակաս. Հայտնի աստղերի նախկին սերերի մասին

Սեպտեմբեր 04,2013 14:33

Հայտնի աստղերը միշտ էլ աչքի են ընկել սկանդալներով և իրենց սիրեցյալներրի հետ տարբեր պատմություններով: Նրանք սիրահարվում են, ամուսնանում, դավաճանում, բաժանվում և այլն: «Առավոտ երիտասարդականը» անդրադարձել է հայտնի կին աստղերի նախկին սերերին:
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը վերջերս հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Նա հրապարակել է մի լուսանկար, որն արվել է «Ooh La La» տեսահոլովակի ժամանակ: Լուսանկարում երգչուհին կրում է նշանադրության մատանի: Հիշեցնենք, որ Բրիթնի Սփիրսը այժմ հանդիպում է Դեյվ Լուկադոյի հետ, ով իրավաբանական կազմակերպության աշխատակից է:
Հիշեցնենք, որ երգչուհու նախկին սերերից մեկն ամուսինն էր ՝ Քեվին Ֆեդերլայնը, ով այժմ ամուսնացած է իր վաղեմի ընկերուհու՝ վոլեյբոլուհի Վիկտորիա Փրինսի հետ: 20011թվականին լույս աշխարհ եկավ նրանց դուստրը՝ Ջորդան Քեյը: Շատերը կհիշենն այն պատմությունը, երբ երգչուհու ամուսնու եղբայրը հայտարարություն էր տարածել, թե Բրիթնի Սփիրսի ավագ երեխայի՝ Շոն Փրեսթոնի հայրը ոչ թե իր եղբայրն է, այլ հենց ինքն է: Ֆեդերլայնի եղբոր խոսքով՝ նա Բրիթնիի հետ բազմիցս սեռական հարաբերություններ է ունեցել, սակայն դրանք գաղտնի են եղել, այդ մասին նրանցից բացի ոչ ոք չի իմացել:
Հիշեցնենք, որ Բրիթնին և Քևինն ամուսնացել են 2004թ-ին և ամուսնալուծվել 2007թ-ին:
Բրիթննիի նախկին սերերից է եղել նաև գործակալ Դեյսոն Թրավիկը: Չնայած երկրպագուների մեծ ակնկալիքներին՝ նրանց հարաբերությունները չհանգեցրին ամուսնության:
43-ամյա լատինաամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն այժմ հանդիպում է 26-ամյա պարող Կասպեր Սմարթի հետ: Երգչուհին իր հարցազրույցներից մեկում ասել է, որ չի շտապում ամուսնանալ: Նա այժմ զբաղված է երեխաների դաստիարակությամբ:
Հիշեցնենք, որ երգչուհու նախկին ամուսինը` երգիչ Մարկ Էնտոնին, ցանկանում էր նրանից վերցնել իրենց երկվորյակ երեխաներին: Ամուսինների ընկերների հայտարարությամբ՝ Մարկը ցանկանում էր վրեժ լուծել իր կնոջից, քանի որ նրան բարկացնում էր Լոպեսի անընդհատ փոփոխվող զուգընկերների փաստը:
Նշենք, որ 15 տարեկան հասակում Ջենիֆերը ընկերություն էր անում մեխանիկ Դևիդ Կրուզի հետ: Այդ ժամանակ երգչուհին դեռ հայտնի չէր: Նրանց հարաբերությունները շարունակվում են շուրջ 10 տարի. Դևիդը լքում է Լոպեսին’ չհանդուրժելով նրա՝ հայտնի դառնալու փաստը. «Նա ավելի ընտանեկան մարդ էր: Երազում էր հանգիստ կյանքի, երեխաների, ընտանիքի մասին: Նա ատում էր ճոխ երեկույթները, կարմիր գորգերը. արդյունքում լքեց ինձ»,- խոստովանում է Լոպեսը:
Այնուհետև «Սելենա» ֆիլմը» նկարահանելու ընթացքում Ջենիֆերը հանդիպում էր Մայամիից մի մատուցողի՝ Օջանի Նոայի հետ: 1997-ի սկզբին զույգն ամուսնանում է: Սակայն կարճ ժամանակ անց՝ մեկ տարի հետո, երգչուհին հայտարարում է իրենց բաժանության մասին: Սա պարզապես անակնկալ հարված էր ամուսնու համար: 1998 թվականին Ջենիֆերը ռեփեր Փի-Դիդդի օգնությամբ թողարկում է իր առաջին ալբոմը: Շուտով նրանց միջև սիրային կապ է ստեղծվում: Ջենիֆերի նախկին ամուսինը, չհամակերպվելով տեղի ունեցածի հետ, փորձում է վարկաբեկել երգչուհուն՝ սպառնալով երկրպագուներին ցույց տալ մի տեսանյութ, որտեղ Ջենիֆերը ամբողջովին մերկ է:
Հանրահայտ երգչուհին այն կանանցից է, ով իր կյանքում սիրո և կրքի պակաս չի զգացել; Նրա նախկին ամուսինների ցուցակը շատ երկար է…Այս առիթով դերասանուհին և երգչուհին մի անգամ ասել է. «Միակ բանը, որի պակասը ամբողջ կյանքիս ընթացքում չեմ ունեցել, տղամարդիկ են»:
«Տատիկս սովորեցրել է ինձ չվստահել տղամարդկանց: Իմ սկզբունքներից շատերը իմ մեջ դաստիարակել է տատիկս: Դրանցից մեկը միասերությունն է». Սրանք Քրիստինա Ագիլերայի խոսքերն են: Նրա առաջին սերերից է եղել երաժշտական պրոդյուսեր Ջորդան Բրատմանը: Վերջինս 3 տարի շարունակ իր սերն էր ապացուցում Ագիլերային: Կալիֆորնիայում հանգիստն անցկացնելու ժամանակ երգչուհին մտնում է հյուրանոցի իր համարն ու տեսնում այն ամբողջովին լցված վարդի թերթիկներով, բազում տուփերով: Դրանցից յուրաքանչյուրում Ագիլերան հուզիչ երկտող է գտնում, իսկ մեկում՝ 5 կառատանոց ադամանդե մատանի: Հայտնվում է Ջորդանն ու ծնկի է իջնում, խնդրում երգչուհու ձեռքը: «Ջորդանը հեքիաթի վերածեց կյանքս: Մենք միասին մեկ ամբողջ ենք: Ես ուզում էի ամուսնանալ նրա հետ, ով իդեալական հայր կլիներ իմ երեխայի համար: Ջորդանը հենց այդ տղամարդն էր»,-հետագայում պատմում է Ագիլերան:
Նրանք ամուսնանաում են 2005թ. նոյեմբերի 19-ին: Հարսանեկան արարողությունը դարձավ շոու-բիզնեսի պատմության մեջ ամենաթանկարժեք հարսանիքներից մեկը: 2011-ին Քրիստինան և Ջորդանը ամուսնալուծվում են, սակայն շարունակում են մնալ լավ ընկերներ: Քրիստինան սկսում է հանդիպել Մետյու Ռատլերի հետ: Նրանք դառնում ա են լավ ընկերներ, իսկ երգչուհու ամուսնալուծությունից հետո նրանց հարաբերությունները վերածվում են սիրայինի:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30