Քիչ առաջ, նախագահականի մոտ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու որոշման հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ բախումներ տեղի ունեցան: Մի քանի ակտիվիստների, այդ թվում՝ նաեւ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին: Ակտիվիստները ի նշան բողոքի նստեցին փողոցում՝ Բաղրամյան 26-ի դիմաց: Ոստիկանները արդեն ավանդական դարձած բիրտ մեթոդներով ակտիվիստներին ոտնատակ տալով նրանց քշեցին դեպի դիմացի մայթ: Ոստիկանները բռնի ուժ էին կիրառում անգամ իգական սեռի ներկայացուցիչների հանդեպ: Այս պահին նրանց հաջողվեց ակտիվիստներին մեկուսացնել դիմացի մայթ եւ վերականգնել երթեւեկությունը: Ակտիվիստները շարունակում են բղավել՝ «Սերժիկ, վոն ատսյուդա», «Հեռացիր», «Իդի դամոյ» կոչերը: Իրավիճակը դեռ լարված է, ոստիկաններն վայրկյան առ վայրկյան ուժեղացնում են իրենց շարքերը հատուկ ստորաբաժանման աշխատակիցներով: Այս պահին տարածքում 6-7 ոստիկանական մեքենա կա: Չնայած առավել ակտիվներին արդեն ձեռք ու ոտք բռնելով տարել են բաժին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ