«Ես նման տեղեկություն չեմ կարող տալ: Մենք որեւէ զենքի անուն չենք հրապարակում: Մենք ունենք զենք ձեռք բերելու մեր գրաֆիկը եւ աշխատում ենք մեր գործընկերների հետ»,- «Առավոտի» հարցին՝ ի վերջո իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Առավոտ» օրաթերթ