Առաջին օրը չէ, որ ակտիվիստները պայքարում են կարմիր ներկով եւ տեղեկատվական վահանակով «զինված» վճարովի ավտոկայանատեղիների դեմ: Եղել են դեպքեր, երբ ակտիվիստները սեւ կամ մուգ գույնի այլ ներկով «ջնջել» են կարմիր գծերը:
Մենք Երեւանի կենտրոնական առնվազն երկու փողոցում տեսել ենք վճարման չափի մասին ազդարարող տեղեկատվական տախտակում ջնջված վճարովի կայանատեղի: Ստացվել է «Չվճարովի» ավտոկայանատեղի:
Սա նշանակում է, որ ակտիվիստները հումորի զգացում ունեն, իսկ քաղաքապետարանն առանձնապես ուշադիր չէ քաղաքի կենտրոնական փողոցների նկատմամբ:
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ