Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռակրթվե’ք, նոր սեքսով զբաղվեք (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2013 13:46

Սեռական առողջության խնդիրներով բժշկին այցելում են ավելի շատ տղամարդիկ: Այսօր «Տեսակետ» ակումբում այս մասին ասաց սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը, որը նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի ամբիոնի վարիչն է:

Սեռական առողջության համաշխարհային օրվա առիթով մասնագետը խոսեց սեռական առողջության խնդիրներից` փաստելով, որ սեռավարակներ ունեցող մարդկանց թիվը կրկին ավելանում է, ինչպես ամբողջ աշխարհում: Հայաստանում այն ինչ-որ չափով պայմանավորված է աշխատանքային միգրանտներով, որոնք արտագնա աշխատանքի համար մեկնում են արտասահման:

Ըստ սեքսապաթոլոգի, սեռական խնդիրներ ունեցող շատ քաղաքացիների մոտ դեռեւս ձեւավորված չէ զույգերով բժշկին այցելելու մշակույթը, մինչդեռ սեքսուալ խանգարումները վերացնելու համար պետք է հետազոտվեն եւ բուժվեն զուգընկերոջ հետ միասին:

Բժիշկ Հակոբյանը վստահեցրեց, որ սեռական առողջության խնդիրների  բուժումը բարձր արդյունավետություն ունի մեր երկրում, եւ եթե ժամանակին դիմեն բժշկի` լիարժեք կբուժվեն:

Սեւադա Հակոբյանն ասում է, որ բժշկի այցելում են հիմնականում այն քաղաքացիները, որոնք ավելի «լայն մտահորիզոն ունեն եւ ավելի շատ են ինֆորմացված»:

Որպեսզի կանխարգելվեն սեռական առողջության հիվանդությունները, բժիշկ Հակոբյանը կարծում է, որ պետք է ավելի շատ գիտական հիմնավորված տեղեկատվություն ստանա հասարակությունը, քաղաքացիների համար դասընթացներ կազմակերպվեն եւ այլն: Սեռական առողջությունը երկարատեւ պահպանելու գրավականն էլ, ըստ բժշկի, պարբերաբար սեռական կյանք ունենալն է: Դրա բացակայությունը կամ ընդհատումներով սեռական կյանք ունենալը բերում է սեռական խանգարումների:

Aravot.am-ի հարցին, թե որ տարիքից է ճիշտ սեռական կյանք ունենալը, Սեւադա Հակոբյանը նկատեց` երբ մարդ սեռակրթված կլինի, նոր պետք է մտնի սեռական կյանք: Նրա պատասխանի մանրամասները` տեսանյութում.

Հարցին, թե այս օրերին լայն քննարկման առարկա դարձած գենդերային հավասարության օրենքն ինչ բացասական հետեւանքներ կունենա հայկական ընտանիքների վրա, բժիշկ Հակոբյանը չբացառեց, որ ընտանիքում կխախտվի սեռերի ճիշտ բաշխվածությունը, ինչն էլ իր բացասական հետեւանքները կունենա: Բժշկի մեկնաբանությունները` շուտով տեսանյութում:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Լսի էն գրքերը որ դու կարդացել ես մենք էլ ունենք: Սխալ հասցեով ես եկել կրթելու համար՝ նստիր հայելու դիմաց և կարդա դասա – խոսությունդ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30