Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Եթե Հայաստանը մտնում է Սովետական Միության կազմի մեջ՝ եվրոպական հեռանկարը պետք է մոռանալ»

Սեպտեմբեր 04,2013 13:25

Այսօր «Մեդիա» կենտրոնում Ժուռնալիստների ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի ներկայացուցիչ, իրավաբան Արտակ Զեյնալյանը խոսեց Բարսեղյանի՝ 2011 թվականին հարուցված գործի ելքից, որով խախտվել էին նրա պաշտպանյալի իրավունքները:

Զեյնալյանի համոզմամբ՝ գործի էությունը կայանում էր հետեւյալում՝ իրականում ոստիկանների նպատակն էր արգելել մարդուն՝ իրացնել իր խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը, ինչը քողարկվում էր, սակայն ի վերջո Վարչական դատարանն արձանագրեց, որ ոստիկանների գործողությունները եղել են ոչ իրավաչափ ու բավարարվեց Բարսեղյանի հայցը:

Զեյնալյանը գտնում է՝ «Վճռաբեկ որոշումը նախադեպային է այնքանով, որքանով բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, ու սա պարտադիր է նաեւ մյուս դատարանների համար: Յուրաքանչյուր անձ նման փաստական հանգամանքներում կարող է ակնկալել, որ նույն ելքը կլինի: Մեր նպատակն էր ստեղծել այսպիսի օրինակելի գործ, տարածել, որ մարդիկ իրենց իրավունքները կարողանան պաշտպանել»:

Զեյնալյանը ավելացրեց, որ շարունակելու են այս գործընթացը, սակայն չմանրամասնեց, թե ինչ են անելու:

Մեկնաբանելով ներքաղաքական իրավիճակը՝ իրավաբանը հետեւյալն ասաց.

«Եթե Հայաստանը մտնում է, այսպես կոչված Սովետական Միության կազմի մեջ, ուրեմն եվրոպական հեռանկարը պետք է մոռանալ: Իսկ Սովետական Միությունը կամ Ռուսաստանի Դաշնությունը շատ-շատ հեռու է իրավունքից: Դրա համար բավարար է կարդալ եվրոպական իրավունքի վճիռները Ռուսաստանի դեմ: Մենք այսօր ՌԴ-ից, այս վիճակով անգամ, շատ առաջ ենք:

Մեր խառնվածքը, մեր երազանքը Եվրոպան է, որտեղ իրավունքների պաշտպանություն կա: 2011թ. սեպտեմբերի 21-ին, երբ Լեւոն Բարսեղյանը պլակատներ էր գրում, որ «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ», «Հայաստանը անկախ պետություն է»՝ հենց սրա համար էր գրում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30