Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյանը՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին. «ՀՀ նախագահն այդ իրավունքը չուներ»

Սեպտեմբեր 04,2013 13:14

«Եվ-եվ-ի կլիշեն ՀՀ պայմաններում հնարավոր է պահպանել, եթե մենք կարողանանք ճիշտ աշխատել: Այդ առումով կարելի է ողջունել այն, որ Սերժ Սարգսյանը գնաց և այնտեղ համաձայնություն կայացրեց: Բայց դժբախտաբար փաստաթղթեր չկան, այնինչ եթե լավ ուսումնասիրվեն դրանք, անպայման ելքեր կգտնվեն»,- Aravot.am-ի հարցին՝ ճի՞շտ էր արդյոք Մաքսային միությանն անդամակցելու՝ Սերժ Սարգսյանի կայացրած որոշումն, այսպես պատասխանեց արտակարգ և լիազոր դեսպան, diplomat.am կայքի տնօրեն Արման Նավասարդյանը:

Մեր հստակեցմանը դեռ կարելի՞ է խոսել և-և-ի քաղաքականության մասին, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներ բացառել են ՀՀ-ի անդամակցումը միաժամանակ Մաքսային միությանն ու ԵՄ Ասոցացման համաձայնագրին, պարոն Նավասարդյանն այսպես պատասխանեց. «Դրանք շարունակական գործընթացներ են: ՀՀ աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական դերը ամբողջ այս թնջուկի մեջ է: Եթե կարողանանք, կհասնենք այն բանին, որ նույնիսկ երկու բլոկները ուրախ կլինեն տեսնել մեզ իրենց բլոկների մեջ»:

Հարցին՝ արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրավունք ունե՞ր առանց որևէ հայտարարության, կամ հասարակությանը նախապատրաստելու գնալ և Մոսկվայում նման որոշում կայացնել, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30