Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը «Սուրբ Խաչ» եկեղեցու բարեգործական հիմնադրամը չի լուծարել, հիմնադրամը բողոքում է

Սեպտեմբեր 04,2013 12:36

Աջափնյակ ե Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսված գործը մուտքագրվել է վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Բողոքաբեր հիմնադրամը պահանջում է ամբողջությամբ բեկանել դատավոր Անի Մխիթարյանի կայացրած դատական ակտը:

«Սուրբ Խաչ» եկեղեցու աջակցման բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Կարապետյանը դիմել էր դատարան: Նա տեղեկացրել էր, որ բարեգործական հիմնադրամը գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 2008 թ. մայիսի 19-ին: Հիմնադրամը պետք է աջակցեր և նյութապես օգներ Աջափնյակ թաղային համայնքում բնակվող սոցիալապես անապահով և ծայրահեղ աղքատ ընտանիքներին, ծերերին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, ազատամարտիկների, աշխատանքի և պատերազմի վետերաներին, որոնք էլ
հիմնադրամի շահառուներն էին:

Ինչպես մյուս շահույթ չհետապնդող բարեգործական հիմնադրամները, այս հիմնադրամը նույնպես իր գործունեությունը պետք է իրականացներ կամավոր մուծումների, ներդրումների հաշվին: Ըստ հայցվորի, ոչ միայն ներդրումներ չեն եղել, այլ ներկայումս հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և «հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ»:

Հղում անելով «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 34 և 35 հոդվածներին, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144 հոդվածին, դիմումատուն խնդրել էր լուծարել Աջափնյակի «Սուրբ Խաչ» եկեղեցու աջակցման բարեգործական հիմնադրամը:
Դիմումատուի ներկայացուցիչը դատական նիստի ժամանակ պնդել էր իրենց պահանջը և խնդրել էր այն բավարարել:
Ի դեպ, դատարանին էր ներկայացվել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը`բարեգործական հիմնադրամի լուծարման մասին ծանուցմամբ: Դատարանն արձանագրել էր սակայն, որ հայցվորը դատարան չի ներկայացրել որևէ վերաբերելի ապացույց այն մասին, մասնավորապես, այն մասին, որ «Հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար», իսկ «անհրաժեշտ գույք uտանալու հնարավորությունն էլ իրական չէ, որ հնարավոր չէ հաuնել հիմնադրամի նպատակներին եւ կատարել այդ նպատակների փոփոխություններ»: Դատարանի` հիմնադրամը լուծարելու մասին որոշման կայացման համար բավարար չեղավ Աջափնյակ համայնքի «Սուրբ Խաչ» եկեղեցու աջակցման բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի` հիմնադրամը լուծարելու մասին որոշման առկայությունը:
Հետեւաբար, մերժել է հիմնադրամը լուծարելու մասին հայցվորի պահանջը:

Այսօր տեղեկացանք, որ բողոքի քննությունը նշանակվել է սեպտեմբերի 19-ին: Նախագահողն է դատավոր Իսկուհի Վարդանյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30