Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այսօր մեկնում է Բելառուսի Ստայկի մարզաբազա, որտեղ ուսումնամարզական վերջին հավաքն է անցկացնելու՝ նախապատրաստվելով սեպտեմբերի 20-ից 22-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը մեկնելուց առաջ Aravot.am-ին տեղեկացրեց, որ մեր հավաքականը ամբողջական կազմով է ներկայանալու Բուլղարիա եւ մասնակցելու է բոլոր՝ յոթ քաշային կարգերում ծավալվելիք գոտեմարտերին:
Լեւոն Ջուլֆալակյանը հավաքականի հիմնական կազմում ընդգրկել է 55 կգ քաշային Ռոման Ամոյանին, Ալեքսան Միքայելյանին՝60, Սասուն Ղամբարյանին՝ 66, Արսեն Ջուլֆալակյանին՝ 74, Մաքսիմ Մանուկյանին՝ 84, Արթուր Ալեքսանյանին՝ 96 եւ Վաչիկ Եղիազարյանին՝120: Սակայն թիմի հետ Ստայկի մեկնում են նաեւ երկու պահեստայիններ՝ 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը եւ 84 կգ քաշային Արթուր Շահինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ