ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Հայաստանն արտասահմանում ներկայացնելու» առաջարկ է ստացել, եւ այդ առաջարկն իր համար ընդունելի է եղել։
«ՉԻ» – Սա, իհարկե, խոսում է դաշնակցական պատգամավորի բացառիկ սկզբունքայնության մասին։ Եթե հիշում եք՝ ՀՅԴ-ն իշխող կոալիցիայից դուրս եկավ հենց արտաքին-քաղաքական հարցերում Սերժ Սարգսյանի հետ տարաձայնությունների պատճառով, անձամբ Վահան Հովհաննիսյանն էլ կառավարության շենքի պատերի տակ հայրենասիրական երգեր էր երգում ու պահանջում Էդուարդ Նալբանդյանի հրաժարականր։
Հետաքրքիր է՝ որեւէ մեկի մտքով երբեւէ կանցնե՞ր, որ Վահան Հովհաննիսյանն աշխատելու է հայ-թուրքական արձանագրությունները ստորագրած մարդու ենթակայության տակ։ Չնայած՝ չի իմացվի։ Գուցե ընկ. Վահանը մտադիր է արտգործնախարարության ներսո՞ւմ պահանջել «ցյուրիխյան ուրացման» հեղինակի հրաժարականը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում