Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսական չարաշահումնե՞ր փաստաբանների պալատում

Սեպտեմբեր 04,2013 11:59

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը կասկածներ ունի, որ պալատը ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել:

Այսօր «Ուրբաթ» ակումբում պարոն Աթանեսյանը ներկայացրեց Պալատի ֆինանսական գործունեության իր հետաքննության արդյունքները. «Այս տարի հանրային պաշտպանի ծախսերի համար պետբյուջեով 260 միլիոն դրամ է հատկացվել, այդ ծախսերը չեն հարկվում եկամտահարկով: Իմ տեղեկություններով, հանրային 36 պաշտպան կա, թեեւ կայքում 56 է գրված, նրանք ստանում են 250.000 դրամ աշխատավարձ, պահումները կազմում են մոտ հարյուր հազար դրամ: Հանրային պաշտպանի գրասենյակի հարկերի գումարը տարեկան պետք է կազմի մոտ քառասուն միլիոն դրամ, իսկ պալատը 2012-ին որպես եկամտահարկ վճարել է ընդամենը երեք միլիոն դրամ, 260 միլիոն դրամը պետք է ուղղվեր միայն հանրային պաշտպանի գրասենյակին, օրենքն է պահանջում: Երեսունվեց պաշտպանի վարձատրությանն ուղղվող գումարները կազմում են 116 միլիոն դրամ, որտե՞ղ է այդ տարբերությունը, 143 միլիոն դրամը ո՞ւր է գնում… Պալատում աուդիտ չի անցկացվել,Վերահսկիչ պալատի ստուգումներ չեն անցկացվել, որտե՞ղ են այդ գումարները: Եթե 56 հանրային պաշտպան լինի, ինչպես կայքում են գրում, այդ դեպքում էլ է օդում մնում մոտ 80 միլիոն դրամ»:

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուն հետաքննության արդյունքներից հասկացել է, թե ինչու են սրվել իր եւ պալատի մյուս փաստաբանների հարաբերությունները. «Հետաքննության արդյունքում պարզվեց մի պատկեր, որը լուրջ կասկածների տեղիք է տալիս, պարզ է դառնում նաեւ ինչու են իմ նկատմամբ նման հակազդեցություն ցույց տալիս, հնարավոր է, որ դա լինի որոշ ֆինանսական մեքենայություններ պարտակելու նպատակով: Ընտրարշավի ընթացքում ամենանսպասելին այն էր, որ պալատի նախագահի կողմից առաջադրված թեկնածուի՝ Արա Զոհրաբյանի թիմակիցների կողմից շատ կոշտ արձագանք էր արվում իմ բոլոր քննադատություններին: Այն քննադատություններն, որոնց չէի կարող պատասխանել, անվանեցին սեւ PR, ընդհատակյա պայքար: Զանգեր բոլոր մարզային փաստաբաններին՝ անպայման կգաք, կընտրեք կոնկրետ մարդուն, չգիտեմ ինչու են վախեցել իմ նախագահ դառնալուց կամ թեկնածությունն առաջադրելուց»:

Պարոն Աթանեսյանն ասաց, որ թե ընտրվելու, թե չընտրվելու դեպքում ինքն անպայման իր բացահայտումներն ուղարկելու է համապատասխան պետական մարմիններին եւ ընթացք է տալու. «Հետամուտ եմ լինելու… եթե նախագահ լինեմ առավել եւս՝ առաջինը հենց դրանով եմ զբաղվելու, պալատը պետք է ինքնամաքրվի: Շատ կուզենայի, որ սա թյուրիմացություն լիներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30