Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին Բելառուսի Ստայկի մարզահամալիրում ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Մեր ընտրանին նախապատրաստվում է սեպտեմբերի 16-18-ը Բուլղարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն արդեն որոշել է, թե ովքեր են պայքարելու մրցագորգում: Նրանք են. 55 կգ՝ Միհրան Ջաբուրյան, 60 կգ՝ Արթուր Առաքելյան, 66 կգ՝ Դեյվիդ Սաֆարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 84 կգ՝ Մուսա Մուրթազալիեւ, 96 կգ՝ Էդգար Ենոքյան:
Հայաստանի հավաքականը ներկայացուցիչ չունի միայն 120 կգ քաշային կարգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ