Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապահով Հայաստանը» շարունակում է դատարկվել

Սեպտեմբեր 04,2013 11:46

Էջմիածնում վերջին ամիսներին արտագաղթն ավելի մեծ թափ է հավաքել։ Գրեթե ամեն օր մի քանի տրանսպորտային միջոց հատում է Հայաստանի սահմանը՝ հայրենիքից հեռացնելով բազմաթիվ մարդկանց։ Իսկ հեռացողներն ստիպված են մեկնում, քանի որ իրենց հարազատ երկրում չեն կարողանում անգամ գոյատեւել։

Ինչպես Երեւանում, այնպես էլ Էջմիածնում կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով ուղեւորներ են տեղափոխում Ռուսաստանի Դաշնություն։ Հանգստյան օրերին «Ժողովուրդ»–ը զրուցեց մի քանի ուղեւորների հետ, որոնց մեծ մասը երիտասարդներ էին՝ 21-23 տարեկան։ Նրանց հիմնական մասը, բանակից վերադառնալով, չի կարողացել աշխատանք գտնել եւ պատրաստ է մեկնել ՌԴ աշխատելու անգամ աշխատանքային սեզոնի վեջին՝ աշնանը։

22-ամյա Սերոբի մայրը հուզվելուց անընդհատ աչքերն էր սրբում։ Որդուն ճանապարհում է ամուսնու մոտ՝ Մոսկվա։ «Այստեղ շատ դժվար է ապրել։ Բա մնա, ի՞նչ անի, ինչո՞վ զբաղվի։ Մի կտոր հացի գումար չենք կարողանում այստեղ վաստակել»,- հուզված ձայնով ասաց Սերոբի մայրը՝ 48-ամյա Լիդան։

Ըստ Ազգային վիճակագրական վարչության տվյալների, այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանից մեկնած եւ չվերադարձած քաղաքացիների թիվը կազմել է 123 հազար, որը 30 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը։ Պաշտոնական տվյալներով, միայն վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 200 հազար մարդ։ Եվ չնայած այն բանին, որ Ռուսաստանը վերջին ամսվա ընթացքում խստացրել է միգրացիոն քաղաքականությունը, արտագաղթի հոսքը չի նվազում։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30