Լրահոս
Օրվա լրահոսը

Ա.Արեշև. Համաձայնեցված փաստաթղթերը ամենևին էլ չեն բացառում Երևանի համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ

Սեպտեմբեր 04,2013 11:37

Panorama.am. «Հայաստանում պրոեվրոպական ուժերի ավելորդ էմոցիոնալությունը ինձ փոքր-ինչ արհեստական է թվում, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ու ըստ այդմ համաձայնեցված փաստաթղթերը ամենևին էլ չեն բացառում Երևանի համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ առանձին ուղղություններով»,- Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ և ՌԴ նախագահների մոսկովյան հանդիպման արդյունքները ասաց ՌԴ հայտնի քաղաքագետ Անդրեյ Արեշևը:

Նրա խոսքով, հայկական կողմի «և-և» սզբունքը, որի մասին վերջերս հայտարարել էր նախագահ Սարգսյանը, հենց եվրոպացիների համար ընդունելի չէր և նրանց թիկունքում կանգնած ԱՄՆ-ի, որոնք թեև ոչ ուղղակի, բայց տնտեսական համագործակցության հարցերը կապում էին բոլորովին այլ խնդրի հետ.

«Վերջ. ՀՀ իշխանությունների համար այս ամենը պահանջում էր հստակեցնել առաջնահերթությունները, ինչն էլ, փաստորեն, արվեց Մոսկվայում` հաշվի առնելով երկու երկրների միջև գոյություն ունեցող սերտ հարաբերությունները, խոշոր ենթակառուցվածքային նախագծերը, ռուսական շուկայի կարևորությունը հայկական գյուղատնտեսական ապրանքների, աշխատանքային միգրացիայի համար և այլն» ,- թվարկեց քաղաքագետ Արեշևն ու ավելացրեց` այն, ինչի մասին հայտարարվեց, տրամաբանական, ավելին` կանխատեսելի քայլ էր:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30