Հայաստանի շախմատիստների առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեպտեմբերի 9-ից 15-ը ԱՄՆ-ի Սենթ Լյուիս քաղաքում մասնակցելու է «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարին: Armchess-ը տեղեկացնում է, որ այնտեղ հայ շախմատիստի մրցակիցները լինելու են ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը, ինչպես նաեւ Հիկարու Նակամուրան եւ Գատա Կամսկին (երկուսն էլ՝ ԱՄՆ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ