«Հայէկոնոմբանկի» ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում Հայաստանում եւ արտերկրում գործող տարբեր կազմակերպությունների հետ, քննարկում հայաստանցիների՝ Հայաստանում վերաբնակեցման հնարավորությունները։ Հատված «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հարցազրույցից:
– Ի՞նչ նախաձեռնություն է դա, եւ ինչպես է «Հայէկոնոմբանկը» պատրաստվում նպաստել հայերի՝ Հայաստանում վերաբնակեցմանը։
– Բանկի տարեկան ժողովի ժամանակ ես մեր բաժնետերերին եւ հանրությանը տեղեկացրի, որ բիզնեսի սոցիալական պատասխանատվության շրջանակներում «Հայէկոնոմբանկը» մշակում է ծրագիր՝ Հայաստանում օրըստօրե վատթարացող ժողովրդագրական վիճակի բարելավմանն օժանդակելու նպատակով։
Դեռ կառուցվածքային առումով հարցեր ունենք պարզելու, սակայն դրա հետ կապված՝ որոշ աշխատանքներ են տարվում գործընկերական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ։ Այդ աշխատանքների շրջանակներում որոշ հանդիպումներ են տեղի ունենում։
Կարդացեք նաև
Սակայն պետք է նշեմ, որ կոնկրետ վերաբնակեցնելու նախագիծ, որպես այդպիսին, չի քննարկվել։ Մասնավորապես, հանդիպումների ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցների մի ստվար զանգված ցանկանում է վերադառնալ, բայց չունի այդ քայլին դիմելու ֆինանսական միջոցներ։ Այսինքն, այդ մարդիկ նույնիսկ տոմսի փող չունեն, եւ նրանց թիվն ահռելի է՝ ընդ որում, այդ օրինակները բազմաթիվ են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում բնակվող հայերի շրջանում։
Այդ պատճառով մենք բանկում քննարկում ենք նաեւ հայրենադարձությանն օժանդակման բանկային մեխանիզմների ստեղծման հնարավորությունները։
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում