Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դաշնակցությունը ժամանակին կամ կեղծում էր կամ էլ փոխել է դիրքորոշումը». Մակեյան

Սեպտեմբեր 04,2013 11:14

«Այն ընդդիմությունը, որը իշխանությունների համար ցանկալի է, նրանց ե՛ւ գործ են առաջարկում, ե՛ւ բիզնես ե՛ւ պաշտոններ են թողնում»,- «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսպես արձագանքեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելու լուրին:

Նրա խոսքերով, Վահան Հովհաննիսյանը Դաշնակցության շարքային անդամ չէ եւ դեսպանի պաշտոնն ընդունելը կուսակցության ղեկավարության որոշմամբ պետք է լինի. «Իսկ կուսակցությունն իր գործելաոճով թույլ է տվել, որ Հովհաննիսյանը անձնապես որոշում ընդունի: Կարծում եմ, որ ՀՅԴ-ի համար իշխանության այս մոտեցումը, առաջարկը պայմանավորված է նրանով, որ ՀՅԴ-ն ցանկալի ընդդիմություն է, դրա համար իշխանությունները մեղմ վերաբերմունքով նման առաջարկություններ են անում: Տարբեր չափորոշիչներով են մոտենում քաղաքական ուժերին: Այն քաղաքական ուժը, որին իշխանությունը չի զրկում պաշտոններից, թթվածինը չի փակում, ցանկալի քաղաքական ուժ է իր համար, նույնիսկ եթե կոալիցիայի մեջ չեն, բայց իրենց համար ցանկալի են, ինչպես ԲՀԿ-ն»:

Պետրոս Մակեյանի կարծիքով, Դաշնակցությունը ժամանակին կամ կեղծում էր, երբ քննադատում ու ընդդիմանում էր հայ-թուրքական արձանագրություններին եւ պահանջում արտաքին գործերի նախարարի հրաժարականը կամ էլ դիրքորոշումն է փոխել. «Կամ նախկինում են կեղծել կամ հիմա պետք է փոխվեն: Համենայնդեպս կամ ազնիվ չեն եղել, թատերական ներկայացում են արել կամ էլ հիմա Վահան Հովհաննիսյանը պետք է փոխի իր դիրքորոշումը: Գերմանիայում Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի՞ ներկայացնելու: Ինձ համար ամեն ինչ էլ լավ հասկանալի է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ani says:

    Դաշնակցությունը կեղծել է, կեղծում է և կկեղծի

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30