Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի նախագահի կողմից սա պարզապես դավադրություն է՝ մարտահրավեր

Սեպտեմբեր 04,2013 10:38

Պաշտոնական Երեւանը, փաստորեն, առանց հանրաքվեի, առանց որեւէ հասարակական քննարկման քաղաքական որոշում կայացրեց՝ անդամակցել Մաքսային միությանը։ Ճակատագրական որոշում, որի իմաստը, դատելով երեկվա արձագանքներից, հանրության համար բոլորովին հասկացված չէ։ Ավելին՝ վերջին շրջանում ամեն ինչ գնում էր դեպի եվրոպական ինտեգրացում։ Այդ մասին էին խոսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այդ մասին էր խոսվել ՀՀԿ ղեկավար մարմնի վերջին նիստում։

Եթե այդ ամենն ընդամենը թատրոն էր՝ բոլորիս, այդ թվում մտերիմ զինակիցներին անակնկալի բերելու եւ հնարավորինս անսպասելի այս որոշումը կայացնելու համար, ապա երկրի նախագահի կողմից սա պարզապես դավադրություն է՝ մարտահրավեր, ուղղված բոլորիս։

Իսկ եթե սա ընդամենը խորամանկ հայկական կեցվածք է՝ «եւ, եւ» կոչվող մանկամիտ ու անհեռանկար խաղի շրջանակներում, ապա կարող ենք կանխատեսել, որ այն անփառունակ ավարտ է ունենալու, եւ «փորձված աղվեսը» երկու ոտքով է թակարդն ընկնելու:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30