Լրահոս
Օրվա լրահոսը

Կամազրկության աստվածները

Սեպտեմբեր 04,2013 10:32

Սեպտեմբերի 3-ը Հայաստանի նորագույն պատմության ընթացքում կհամալրի նշանակալի օրերի ցանկը, սակայն ոչ թե կարմիրով, այլ սևով: Այդ օրը կհիշվի որպես քաղաքական կամազրկության մի օր, որի հետևանքով մեծ հարված է հասցվել հայկական նորաստեղծ պետականությանը:

Ի դեպ, քաղաքական կամազրկության տեսանկյունից սեպտեմբերի 3-ը կարող է շատ նման լինել մարտի 3-ին՝ 2000 թվականի: Այդ օրը ՀՀԿ-ի այդ ժամանակի առաջնորդները` Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 27-ից ամիսներ անց պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը: Շատ կարճ ժամանակ անց Անդրանիկ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանն արդեն միևնույն կառավարության կազմում էին, իսկ մի քանի տարի անց էլ Անդրանիկ Մարգարյանը Սերժ Սարգսյանի հետ նույն կուսակցությունն էր ղեկավարում:

Եվ պատահական չէ, որ հենց նույն այս ավանդույթներով հարուստ քաղաքական ուժի իշխանության տարիներին էլ Հայաստանում քաղաքական կամազրկության առավել մեծ մասշտաբներ են դրսևորվում, երբ միևնույն մարդիկ ամիսներ շարունակ Եվրամիության հետ Ասոցացման գործընթացի հավատարմության երդումներ են տալիս, իսկ մեկ էլ հանկարծ հայտարարում մեկ այլ՝ տրամագծորեն հակառակ որոշման մասին: Հակառակ, քանզի Եվրամիության բարձր ատյաններ հստակորեն հաղորդում էին Հայաստանից, որ Ասոցացման և Մաքսային միությունների հարցում «և-և» լինել չի կարող, ու հարկ է ընտրություն կատարել կամ մեկի, կամ մյուսի միջև:

Հայաստանը կատարեց ընտրությունը, սակայն ամիսներ շարունակ հավաստիացնելով լիովին այլ մտադրությունների մասին: Դժվար է պատկերացնել, որ այս ամենից հետո որևէ միջազգային ատյանում կարող են լուրջ վերաբերվել Հայաստանին և դիտարկել որպես քաղաքական այս կամ այն զարգացման գործընկեր, ինչպես որ 2000 թվականի մարտի 3-ից հետո հասարակության մեջ այլևս ոչ ոք չէր կարող լուրջ վերաբերվել մերօրյա նժդեհականներին, Նժդեհի անվան տակ կամազրկությունը ծպտողներին:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30