Լրահոս
Օրվա լրահոսը

Լիտվայի ԱԳՆ․«ՀՀ-ն արգելափակել է ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը»

Սեպտեմբեր 04,2013 00:12

Tert.am․ Հայաստանը, որոշելով անդամակցել Ռուսաստանի կողմից ղեկավարվող մաքսային միությանը, արգելափակել է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու իր հնարավորությունը, երեքշաբթի հայտարարել է ԵՄ նախագահող երկրի՝ Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը, հայտնում է Global Post-ը:

ԵՄ-ն հարգում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, որի մասին վերջինս հայտարարել է Մոսկվայում, սակայն երկու համակարգերը անհամատեղելի են, Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսի խոսքերը մեջբերում է Associated Press-ը:

«Մենք հարգում ենք երկրների ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ անդամակցել երկու կազմակերպություններին, որոնք տարբեր տարիֆային պահանջներ ունեն», – հայտարարել է ԱԳ նախարարը:

Հայաստանը պատրաստվում էր 6 հետխորհրդային պետությունների հետ միասին նախնական ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիր կնքել Եվրամիության հետ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: 2009-ին մեկնարկած ասոցացման գործընթացը, որը նպատակ ուներ Եվրամիությանը մոտեցնելու Ուկրաինային, Մոլդովային, Բելառուսին, Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին, Մոսկվան ընկալում էր որպես իր ազդեցությանը խոչընդոտող հանգամանք, նշում է աղբյուրը:

Աղբյուրը մեջբերում է նաև Վիլնյուսի համալսարանի վերլուծաբանի կարծիքը, ով հայտարարել է, որ Հայաստանի այս քայլը «Ռուսաստանի կողմից իրականացվող ավելի մեծ խաղի մի մասն էր»՝ ավելացնելով, որ Ռուսաստանը վերջերս զգուշացրել է Ուկրաինային և Մոլդովային, որ ԵՄ հետ գործարքը կարող է վնասել Մոսկվայի հետ տնտեսական կապերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30