Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուոլ Ստրիտ Ջորնըլ. «Հայաստանը կմիանա Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը»

Սեպտեմբեր 04,2013 00:07

Amerikayidzayn.com․ «Հայաստանի իշխանությունները երեքշաբթի օրը հայտնել են Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Մաքսային միությանն, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու շուրջ կայացված որոշման մասին: Այս երկու կառույցները վայելում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հզոր աջակցությունը»:

Այս մասին գրել է ամերիկյան «Ուոլ Ստրիտ Ջորնըլ» պարբերականը՝ հիշեցնելով, որ Հայաստանը դառնալու է Ռոսաստանի, Բելառուսի և Ղազախստանի անդամակցությամբ կազմված մաքսային դաշինքի չորրորդ անդամը:

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատեցին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նպատակադրումը Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի նախագահ Սարգսյանը հայտնել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասնակցելու վերաբերյալ որոշման մասին», – գրում է «Ուոլ Ստրիտ Ջորնըլ»-ը՝ վկայակոչելով  Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը 2011 թվականին համաձայնության էին եկել մինչև 2015 թվականը ձևավորել Եվրասիական միությունը: Այս մտահղացման հեղինակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, որն ակնկալում է, որ Եվրասիական միությունը կդառնա հակակշիռ Եվրոպական Միությանը և կազմավորված կլինի նախկին Խորհրդային Միության երկրներից: Տաջիկիստանն ու Ղրղզստանը նախատեսում են միանալ, սակայն այլ պետություններ, օրինակ՝ Ադրբեջանն ու Ուզբեկստանը, հայտնել են Եվրասիական միությանը միանալուն շահագրգռված չլինելու մասին», – գրում է «Ուոլ Ստրիտ Ջորնըլ» ամերիկյան պարբերականը:

 

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30