Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Ջաբրայանը՝ Ֆալլետտանների տված հարցազրույցի մասին

Սեպտեմբեր 03,2013 23:13

«Դանդի փրիշս մեթալս Կապան» (նախկին «Դինո գոլդ մայնինգ քամփնի») ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը ծիծաղելի համարեց երկուսուկես տարի անց Հայաստան ժամանած «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտայի ու նրա կնոջ՝ Ֆարիդա Ֆալլետտայի հարցազրույցում տեղ գտած հայտարարությունները:

Հրաչ Ջաբրայանի տեղեկացմամբ՝ վերջիններս իրենց հարցազրույցում չնշեցին,  որ դիմել են դատարան, այդ թվում նաև վերաքննիչ ու վճռաբեկ, բայց հաջողության չեն հասել:  «Ես մեկ հոգու չեմ հանդիպել, որ ֆարիդա Ֆալլետտայի մասին լավ բան ասի ինձ: Ես այդ տիկնոջ հետ չեմ շփվել, մեկ անգամ հարցաքննություն եմ արել՝ հունվարի 25-ին 2011թ-ի, եւ հարցաքննելուց մեկ ժամ հետո այն եզրակացության եկա, որ այդ կինը սատանան է: Այդ հարցազրույցի մեջ իրենք մոռացան նշել, որ Հրաչը 56 հազար դոլար կանխիկ փող է հայտնաբերել Ֆարիդայի պահած հիմնարկում: Երբ հարցաքննել եմ, ասել է քրոջս տունն եմ վաճառել Ռուսաստանում,  այդ փողն է, իսկ երբ հարցրեցի, թե այդ փողն ինչո՞ւ է ընկերությունում, բնականաբար, պատասխան չուներ: Կարող եմ շարունակել բացահայտել, որտեղից է այդ փողը հավաքել, ումից է հավաքել, ինչպես է հավաքել…: Իրենք մոռացել են, որ բազմաթիվ անմեղ քաղաքացիների են աշխատանքից ազատել, աշխատանքից ազատվածներից 6-ին ես աշխատանքի եմ  վերականգնել, նրանցից մեկը բավականին բարձր պաշտոն ունի այսօր հիմնարկում»,- ասաց պարոն Ջաբրայանը, ում խոսքով, այդ աշխատակիցն աշխատանքից ազատվել էր, քանի որ Ֆարիդա Ֆալլետտայի կողմից հիմնարկում թույլ տված խախտումն էր նկատել:

Իսկ ինչ վերաբերում է Ֆալլետտաների կողմից հնչեցրած այն հայտարարությանը, որ հիմնարկից հեռանալուց թույլ չեն տվել որեւէ բան վերցնել իրենց հետ, պարոն Ջաբրայանը պարզաբանում է, որ Կանադայում եւ Ամերիկայում նորմալ է, երբ աշխատանքից ազատված մարդուց վերցնում են ընկերությանը պատկանող իրերը՝ փաստաթուղթ, համակարգիչ եւ այլն: «Ծիծաղելի երեւույթ էր սա ինձ համար: Հավանաբար, ինչ-որ վատ խրատ են ստանում փաստաբանից կամ իրավաբանից: Ասում ես, երբ ե՞ս ուզում գնալ, մենք քեզ Երեւան կհասցնենք, դու իրեն տոմս ես առնում տալիս: Բայց երկուսուկես տարի անց ինքը դա ներկայացնում է, որ վախեցրել են, քաղաքից վտարել են, Երեւան են տարել, ստիպել են երկրից դուրս գնալ, մենք նրանց տարել ենք հյուրանոցում թողել, տոմսն էլ տվել, դրանից հետո կարող էին չգնալ օդանավակայան, կարող էին 3 ամիս մնալ Հայաստանում, նրանց ո՞վ է ստիպել մեկնել: Պարոն Ֆալլետտայի մասին վատ բան չունեմ ասելու, նա պրոֆեսիոնալ ղեկավար էր, ես հարցաքննեցի իրեն, որպես տնօրեն սխալ քայլեր արել է բնականաբար, բայց ես վստահ եմ, որ ես էլ եմ սխալ քայլեր անում կամ  պարոն Գարկովն էլ է սխալ քայլեր արել որպես գլխավոր տնօրեն»,- նշեց պարոն Ջաբրայանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. MARD says:

    Պարոն Ջաբրայան իսկ հանդիպել ես մի մարդու , որը քո մասին մի լավ բան կասի …

  2. MARD says:

    Իսկ դու քանի անմեղ մարդու ես հեռացրել? Քանի մարդու պարգևավճարներն ես կտրել? Թե մտածում ես մարսելու ես?

  3. MARD says:

    Հերիքա, ամոթա վերջ տուր խեղկատակություններիդ այ Ջաբրայան…

    • inzener says:

      ՄԱՐԴ ջան բոլոր մարդիկ են սխալական են այդ թվում ես և դու, կարողա պատահի որ Ջաբրայանը անմեղ մարդ ել հանած լինի, չգիտեմ, բայց իմ ու քո մասին էլ բոլորը միահամուռ լավը չեն ասի…
      Համենայն դեպս Հրաչի և Իլյայի ժամանակներում պլանային առաջադրանքների կատարումը վատացելա:

  4. Hasmik says:

    Վերջ տվեք բոլոր այն մարդիկ, ովքեր քարկոծելուց , բամբասելուց բացի ուրիշ ոչ մի բանով չեն զբաղվում: այնքան եք խորացել դրա մեջ, որ ասես դրանով եք ապրում, այսօր այնքան խնդիրներ կան, որ իրականում լուծման, ուշադրության կարիք ունեն: Գրելուց, մեկնաբանություններ թողնելուց առաջ հիշեք, որ այս ամենն կարդում են և Հայաստանում և դրանից դուրս, հերիք իչքան զրպարտելով փորձում եք սևացնել ընկերության անունն ու ընդհանրապես Կապան համայնքը, սարքել եք բամբասանքի բույն, զզվելի է արդեն, ամոթ է Ձեզ հազար ամոթ:

  5. Մտահոգվել պետք չէ, որ Հրաչին վատ բան ասում եք Դուք, անգամ առանց լիարժեք ներկայանալու, իսկ եթե մի քանի հոգի, որոնք բնականաբար անձնական շահախնդրությունից ելնելով իբր թե ցեխ են շպրտում կարծելով թե դա ինչ որ հետևանք կունենա, դա նրանց գործն է: Պարապ մարդու, գուցե գրանտային ծրագրի կամ էլ տնօրենի կողմից ֆինանսական հոսքերից զրկվելու հետևանք է` ընդամենը: Իսկ թե ինչ է մտածում կապանցին` բարդ չէ, ընդամենը հարկ է կապանցիների հետ խոսել: Հա, մեկ էլ, գուցե անմեղ մարդկանց ցուցակը հրապարակեիք? որոնց Հրաչը հեռացրչել է…

  6. inzener says:

    Զերծ մնացեք վիրավորանքներից, և քննադատություններից, համենայն դեպս ամեն թերություններով և առավելություններով հանդեպ ԴԳՄՔ մեր կապանցիների հիմնական եկամուտի աղբյուրնա

  7. Աննա says:

    Ինժեներ, սկսեցիր դուրս գալ… Արդար ես!

    • inzener says:

      Աննա ջան ես և դու պիտի որ միասին աշխատած լինենք: Իմ համար Ֆալլետան արտադրական առումով ուժեղ տնօրենա եղել; Նրա թերությունը Ֆարիդանա եղել: Աշխատանքի բերումով ես նրանց հետ շատ եմ շփվել, Ֆարիդան իրականում սատանա է, Ռոբերտը առանց նրա կարգին մարդա: Համենայն դեպս միահամուռ եղեք, որպեսզի հանեք ԴԳՄՔ այս դրությունից, պլանները գոնե կատարվի: Իսկ իմ հրավերը ուժի մեջա, երբ ցանկանաք կարող եմ Ձեզ հրավիրել մեր ընկերություն այցի…

  8. Աննա says:

    Ինժեներ ջան, ես կարդացի քո հրավերը նախորդ հոդվածի տակ, բայց պետք է նշեմ, որ դա ինչ չէր ուղղված, այլ ‘ԱՆՆԱ’-ին, իսկ ես `’Աննա’-ն եմ:
    Ես բարեբախտաբար քիչ եմ աշխատել ֆալետտաների հետ, քանի որ այդ ընթացքում ժամանակավորապես չէի աշխատում: Բայցևայնպես համընդհանուր կարծիքն այն էր, որ նա առանց կնոջ լավ մարդ էր: Ես նրա հետ աշխատել եմ մինչև նրա կնոջ գալը այստեղ և ուրախ եմ դրա համար: Սակայն ինչքան էլ որ նա լինի բարեխիղճ, պարտաճանաչ և իր գործը լավ իմացող մարդ և տնօրեն, հենց այն փաստը, որ կարող էր կնոջ ազեցության տակ ընկնել ու այդպես կերպարանափոխվել, հաստատ նրա օգտին չի խոսում, այլ թուլության մասին, քանի որ թուլամորթ մարդը չի կարող երկար ղեկավարել, գալիս է մի պահ, որ նրան են սկսում ղեկավարել…
    Համենայն դեպս մերսի, որ ստրացավ ես և մտահոգվում ես ընկերության մասին` ի տարբերություն մյուսների, ով կարճ է մտածում կամ անձնական շահ է հետապնդում: Ես ինքս միշտ ձգտում եմ սուբյեկտիվ չլինել, բայց փաստ է, որ ընկերության բնականոն աշխատանքով է պայմանավորված քաղաքի բարեկեցությունը և ընդհանրապես գոյությունը թե ներկայում և թե ապագայում: Եվ թող այդպես հեշտությամբ չասեն, որ իրենք` հայերը կաշխատեցնեն այս հանքը կամ մեկ ուրիշը կգա, սա կարող է նաև վերջը լինեն: Իսկ եթե նույնիսկ վերջն էլ չլինի, հաստատ որոշակի ժամանակ կտևի, մինչև այն վերսկսի աշխատել, իսկ այդ ժամանակահատվածն էլ հաստատ աղետային կլինի քաղաքի համար….

  9. ԱՆՆԱ says:

    Ինժեներ պետք

  10. ԱՆՆԱ says:

    Ինժեներ պետք է ասեմ հաճելիորեն զարմացած եմ, որ չնայած այն հանքամանքին, որ շատ մարդիկ, ի շահ իրենց անձնական գործի ու օգուտի, փորձում են ամեն կերպ ցեխ շպրտել կոմբինատի վրա, անգամ այդ ամենով հանդերձ դուք օբյեկտիվ եք իրավիճակին մոտենում: Առաջին ձեր գրվածներից ինձ մոտ տպավորություն էր, որ ուղղակի հերթական պրովոկատորն եք, իսկ ավելի լուրջ ես ինքս աշխատել եմ Ֆալետանների հետ բավականին ժամանակ, և բնականաբար Ֆարիդայի մասին ոչ մի լավ խոսք չեմ կարող ասել, այն պարզ պատճառով, որ նույնիսկ աշխատելով հայերի հետ, հայերի շրջապատում այնպիսի քամահրանքով, այնպիսի արհամարհանքով էր խոսում հայերի մասին, ասես ինչ որ կենդանիների մասին խոսեր, մի անգամ հիշում եմ նույնիսկ ասաց, ոնց որ մուսուլման լինեք ձեր պահվածքով, իհարկե ինքը լավ պատասխան ստացավ դրա համար:
    Նկարին նայելով, եթե չճանաչես նրան մոտիկից, կմտածես վայ ինչ “մեղք” է, ինչ “խեղճ” ու “բարի” կին է: Ես չգիտեմ թե ինչին է այս ամեն ինչը ուղղված, մենակ մի բան գիտեմ, Աստված չանի, եթե կոմբինատը չաշխատի, կապանցիները պետք է իրենց ճամպրուկները հավաքեն: Հայաստանի համարյա բոլոր մարզերում եղել եմ և պետք է ասեմ, որ Կապանի նման աշխույժ քաղաք չեմ տեսել և դրանում կոմբինատը ահռելի մեծ դեր է խաղում:

  11. Աննա says:

    Հա ինժեներ, մենք հաստատ աշխատել ենք միասին, քանի որ շատ վաղուց եմ աշխատում ընկերությունում ու կարծես թե կռահում եմ, թե ով կարող ես լինել: Բայց քո կողմից ինձ ճանաչելը տվյալ պարագայում կարծում եմ ավելի հեշտ է:

  12. inzener says:

    Հարգելի Աննա և ԱՆՆԱ
    Բոլորդ էլ գիտեք թե Ես ով եմ, միշտ ել ցավալիա իմ համար երբ կոմբինատի գործերը լավ չի լինում: Ցավում եմ որ չեմ կարող օգտակար լինել: Այո ցավալիա որ Ֆալլետայի նման կարգի մասնագետը կնոջ կաբլուկի տակա ապրում: Ֆալլետաներից ել գոհ եմ որ ինձ ազատեցին աշխատանքից, քանի որ դրանից հետո ես ավելի լավ աշխատանք ունեմ ամեն տեսակետից: Իսկ Ձեր ընկերությանը միշտ պատրաստ եմ օգտակար լինել:
    Հարգանքներով Ձեր Ընկեր
    ԻՆԺԵՆԵՐ

  13. Կապանցի says:

    Ցավալի է, բայց փաստ, որ որպես մարդ Ջոն Սելլարն է եղել լավագույն տնօրենը, որի օրոք սակայն Դինո Գոլդ-ում քաոս էր տիրում, ու այդ պղտոր ջրում Դինոյի ներկա և նախկին մենեջերներից շատերը դիզեցին բավականին տպավորիչ ֆինանսներ ու Վաթրին Ինվեսթմենթի նման օֆշորային խաղերով լվացին այդ փողերը: Ռոբերտի հիմնական թերությունը եղել է իր կինը, սակայն արտադրության կառավարման ավելի լավ ղեկավար Դինոն հավանաբար այլևս չի ունենա, քանզի նա կարողացավ վնասով աշխատող ընկերությունը դարձնել շահութաբեր և այն էլ բավականին տպավորիչ թվերով: Օբյեկտիվ լինելու համար պետք է նշեմ, որ Ֆարիդան այդ ժամանակ սկսեց մի նոր փողերի լվացման փուլ, որը սակայն երկար չտևեց: 2011 Գարկովի թիմը մոտ մեկ տարի վայելում էր նրա թողած արտադրության պտուղները, մինչև նորից կարողացան պղտորել ամեն ինչ ու սկսել նոր “ձկնորսություն”: Ներկայումս Դինո Գոլդի տնօրինությունը որքան էլ որ փորձում է իր շուրջ դրական հասարակական կարծիք ձևավորել, ինքն իրեն “արջի ծառայություն” է մատուցում, քանզի փող չստացող հանքափորը ուղղակի կատաղում է, երբ իր աշխատանքին համապատասխան չի վարձատրվում, իսկ իր տնօրենը շոու սարքելով դառնում է կապանյան խոշոր բարերար: Դրական առումով ճանաչելով ներկա մենեջերներից շատերին, երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչու է ընկերության վիճակը գնալով վատանում, սակայն որոշ մարդկանց հետ շփվելուց հետո հասկացա, որ ներկա տնօրենը առանց գիտակցելու գնում է իր նախորդի (Ֆալլետտայի, քանզի Գարկովը երբեք էլ իրական տնօրեն չի եղել) հետքերով, իր ձեռքում կենտրոնացնելով բոլոր որոշումների կայացման իրավասությունը: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք…

    • Ինժեներ says:

      Հարգելի Կապանցի քո գրածների հետ համամիտ եմ, բացառությամբ այն կետի որ Սելլարի ժամանակ քաոսա եղել: Բոլոր տնօրենների ժամանակ էլ փող լվանալու մեխանիզմը աշխատելա: Սելլարի ժամանակ բանվորի աշխատանքը գնահատվումա եղել ըստ աշխատանքի: Իսկ որ ասում ես Ֆալլետան բոլոր որոշումները կենտրոնացնում էր մի քիչ վերապահում կանեի: Արտադրական հարցերի ժամանակ նա որոշումները կայացնում էր տվյալ բաժնի ղեկավարի հետ քննարկումից հետո, կադրերի հետ կապված առանց տվյալ ստորաբաժանման ղեկավարի հետ քննարկելու փոփոխություն չի արել: Ցավալիա որ նման տնօրենը կնոջ կրունկի տակա ապրել: Իսկ նրանից հետո տնօրեն չկա այլևս ԴԻՆՈ- ում, կան շոումեններ…
      Հարգանքներով
      Ինժեներ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30