Այսօր Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն:
Իր խոսքում Սերժ Սարգսյանը հաստատել է՝ «Հայաստանի ցանկությունը` միանալու Մաքսային միությանը եւ ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում»:
Հակառակ սրան` ՀԱԿ Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրուցում նկատում է, որ այս քայլով Հայաստանն արդեն պաշտոնապես խորացնում է Ռուսաստանի` առանց այդ էլ առկա գերազդեցությունը մեր երկրի վրա:
«Առանց այդ էլ մենք այսօր գտնվում ենք Ռուսաստանի գերճնշման, գերազդեցության տակ, այս դեպքում դրան տրվում է նաեւ պաշտոնական բնույթ, եւ ավելի խորանում է այդ ազդեցությունը, ռուսական ճնշումը, թելադրանքը մեր բոլոր բնագավառների վրա»,-ասում է Աշոտ Մանուկյանը` հավելելով, որ այսպես Հայաստանի` ռուսական «ֆորպորստի» կարգավիճակը իրավական տեսք է ստանում:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Իմ կարծիքով, Հայաստանի վարչապետի ԳԵՐԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ մեր վրա ավելի ուժեղ է, քան Ռուսաստանի, էլ բան չթողեց սեփականացնելով և գրպանը լցնելով, դուք դրանից խոսեք, պարոն Մանուկյան…..
Այո,նոր հայերը Հայաստանը դարձրել են մարզպանություն,իսկ մերօրյա Տիզբոնը՛Մոսկվան մեզ սոսկ որպես միջոց է դիտում իր իսկ շահերը միայն հետապնդելով;