Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Սերժ Սարգսյանը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել»

Սեպտեմբեր 03,2013 21:14

«ՌԴ-ի հետ մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում շատ ավելի պետք է ընդլայնել: Պետք է կարողանալ պահպանել բոլոր ոլորտներում ՌԴ-ի հետ կայուն եւ բարեկամական հարաբերություններ՝ հաշվի առնելով, որ նա համարվում է մեր ռազմաքաղաքական մեր հիմնական գործընկերը: Ես դրական միտում եմ տեսնում՝ համագործակցության ընդլայնման: Այդուհանդերձ, կարծում եմ, որ նման Մաքսային միությանն անդամակցելու այդ որոշումն ընդունելուց եւ նման հայտարարություն անելուց առաջ Սերժ Սարգսյանը պիտի ներկայացներ փաստաթուղթը լայն հասարակությանը եւ քաղաքական ուժերին, ծավալեր քննարկում, լսեր  տեսակետներ եւ դիրքորոշումներ, որից հետո, ունենալով ամուր հենարան՝ կարողանար մեր պետության շահերից բխող որոշումներ կայացնել»,- Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման եւ երկու նախագահների համատեղ հայտարարության մասին Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Ըստ տիկին Սարգսյանի, շատ հաճախ նման որոշումներն ու պայմանավորվածությունները ժողովրդից եւ քաղաքական ուժերից գաղտնի են պահվում եւ արդյունքում մենք տեղյակ չենք լինում, թե իրական փաստաթուղթն իրենից ինչ է ներկայացնում, ինչ խոցելի տեղեր ունի, ինչ դրական կողմեր ունի. «Այստեղ հստակ միակողմանի դիրքորոշում հայտնելը, կարծում եմ, սխալ կլինի, որովհետեւ մենք չունենք մեր ձեռքի տակ այն հիմնարար փաստաթուղթը, որն ուսումնասիրելուց հետո կունենանք հստակ դիրքորոշում: Ինձ համար առաջնայինն այն է, որ ամեն մի փաստաթուղթ ստորագրելիս երկրի ղեկավարությունը նախեւառաջ առաջնորդվի մեր պետականության ամրապնդմամբ եւ որոշումներ կայացնի՝ հիմքում ունենալով մեր ժողովրդի կարծիքը: Տվյալ դեպքում մեր կարծիքը ձեւավորված չէ: Նման փաստաթղթերը չպետք է գաղտնի պահվեն: Այստեղ ես տեսնում  եմ միտում եւ մտահոգություն, որովհետեւ Սերժ Սարգսյանը առաջնորդվում  է նախեւառաջ իր իշխանության պահպանմամբ»:

Անդրադառնալով ԵՄ Ասոցացման համաձայնագրին, որը Սերժ Սարգսյանը խոստացել էր ստորագրել՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Կարծում եմ, որ այդտեղ եւս Սերժ Սարգսյանը շտապողականություն էր դրսեւորել: Մենք դեմ չենք եվրոպական ինտեգրմանը, կողմ ենք բազմակողմանի մշակութային, կրթական համագործակցությանը, բայց այդ որոշումը միայն Սերժ Սարգսյանի որոշումը պիտի չլիներ: Այն  նախ պետք է ներկայացվեր ԱԺ-ում, ԱԺ-ն պետք է իր համաձայնությունը տար, որից հետո կարող էր այդ փաթեթով հանդերձ ներկայանալ Ռուսաստան՝ ունենալով արդեն ժողովրդի եւ ԱԺ-ի կարծիքն ու որոշումը: Նա այդ դեպքում կարող էր հանգիստ ստորագրել նման փաստաթուղթը: Հիմա տեսեք, թե ինչ անհարմար իրավիճակ է ստացվում երկրում. մի կողմից Ասոցացման համաձայնագիրը, մյուս կողմից՝ Մաքսային միությանն անդամակցությունը: Սերժ Սարգսյանն ակնհայտորեն վտանգ է տեսել իր իշխանության կորստի եւ առաջնորդվել է այդ սկզբունքով»:

Լյուդմիլա Սարգսյանը ողջունեց Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը, բայց այսպես գնալ Ռուսաստան եւ միանգամից նման համաձայնություն տալ անդամակցելու, ըստ նրա, դարձյալ մի փոքր շտապողականություն է պարունակում. «Վերջին հաշվով պետք էր ամուր դիրքեր ունենալ եւ Հայաստանում եւ դրսում, որպեսզի երկիրը խոցելի չդարձներ: Ասոցացման համաձայնագիրը չստորագրելը հղի է վտանգներով: Սերժ Սարգսյանը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, բայց դրան զուգահեռ արդեն անվստահելի գործընկերոջ համբավ է ձեռք բերել ե՛ւ եվրոպական կառույցներում, ե՛ւ Ռուսաստանում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hakob says:

    Տիկին Սարգսյան: պահը է այդպիսին, և Նախագահ Սարգսյանը ընդունել է միանշանակ իմաստուն որոշում, ինչը լիարժեքորեն բխում է Հայստանի շահերից:

  2. ani says:

    Տիկին Սարգսյան, սթափ մտածեք, էդ Հայաստանն է հայտնվել բարդ իրավիճակում, իսկ Սերժին ինչ ա եղել որ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30