Այսօրվանից Orange-ն Ինտերնետ Հիմայի, Ֆլայբոքսի և MyFi-ի բաժանորդներին առաջարկում է օգտվել Kaspersky ընկերության առաջարկած համակարգչային անվտանգության ծառայություններից ավելի ցածր սակագնով: Այսպես, Kaspersky Anti-Virus հակավիրուսային ծրագրից այսուհետ Orange-ի բաժանորդները կօգտվեն ամսական ընդամենը 1000 դրամով, նախկին 1500 դրամի փոխարեն, իսկ Kaspersky Internet Security անվտանգության ծառայությունից՝ 1500 դրամով, նախկին 2000 դրամի փոխարեն:
Kaspersky ընկերության այս ծառայությունները թույլ կտան պաշտպանել համակարգիչն ինտերնետում առկա բազմաթիվ վտանգավոր նյութերից, իսկ Kaspersky Internet Security ծրագիրը հնարավորություն կտա ծնողներին վերահսկել համակարգչի և ինտերնետի օգտագործում իրենց երեխաների կողմից՝ առավելագույնս պաշտպանելով նրանց ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից:
Ավելին, այսուհետ Orange-ի բաժանորդներն այլևս ստիպված չեն լինի լիցքավորում կատարել այս ծառայություններն ակտիվացնելու համար, քանի որ կկարողանան ծառայությունն ակտիվացնել՝ վճարելով իրենց հաշվեկշռից և այնուհետև վճարել մինչև հաջորդ ամսվա 20-ը:
Կարդացեք նաև
Kaspersky Anti-Virus ծրագրի ակտիվացման կոդը ստանալու համար պարզապես անհրաժեշտ է մոդեմի ինտերֆեյսից135 կարճ համարին ուղարկել KAV բանալի բառը, իսկ Kaspersky Internet Security ծրագրի ակտիվացման անհրաժեշտ կոդը ստանալու համար` KIS բանալի բառը:
Նրանք, ովքեր ծանոթ չեն Kaspersky ընկերության այս ծառայություններին, կարող են Orange- ի կայքից բեռնել ծառայությունների փորձնական տարբերակը և անվճար օգտվել ծառայություններից 30 օրվա ընթացքում՝ այցելելով https://orangearmenia.am/internet/services/kaspersky/:
Orange Արմենիա