Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայ օգնության ֆոնդը» աջակցում է սոցիալապես անապահով 23 ուսանողի

Սեպտեմբեր 03,2013 20:02

Սեպտեմբերի 3-ին «Հայ օգնության ֆոնդի» Հայաստանի մասնաճյուղի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Անուշ Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթի 23 սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող հաղթող ուսանողների հետ:

2013-2014 թթ․ ուսումնական տարվա համար 52 դիմումատուներից ընտրվել է 23-ը: Ընտրված ուսանողներից 10 միակողմանի ծնողազուրկ են, 6-ը ունեն հաշմանդամ ծնողներ, 2-ը ամուսնալուծված ծնողների երեխաներ են: «Հայ օգնության ֆոնդը» կաջակցի նրանց վճարելով ուսման վարձի 50 տոկոսը: Ուսանողները կարող են օգտվել կրթաթոշակից միայն բարձր առաջադիմության դեպքում:

Հայ օգնության ֆոնդի Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանի խոսքերով կազմվել է հատուկ հանձնաժողով, որոնց ներկայացվել են դիմողների տվյալները.

«Շատ դժվար է ընտրել առաջին կուրսեցիներին, դպրոցի տվյալները խաբուսիկ կարող են լինել: Կատարել ենք հանրապետությունով մեկ տնայցեր: Եվ տվյալները փոխանցել ենք հանձնաժողովին, որն էլ ընտրել է ուսանողներին»:

Ծրագրի ղեկավար Էդուարդ Կարապետյանը հորդորեց ուսանողներին լավ սովորել և հարցերի կամ խնդիրների դեպքում դիմել  «Հայ օգնության ֆոնդին».

«Մեր ծրագիրը մրցակցային կրթական ծրագիր է, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր 3-ներ կստանան դուրս կգան ծրագրից, բոլոր նրանք, ովքեր լավ կամ գերազանց կսովորեն հաջորդ կիսամյակում կստանան 75 % ուսման վարձ և բոլոր նրանք, ովքեր կանցնեն անվճար ուսման համակարգ ՀՕՖ-ի կողմից կստանան 80000 դրամ պարգև»:

Մերի Զաքարյանը ծնվել մեծացել է Եղեգնաձորում, ծանր սոցիալական պայմաններից դրդված դիմել է «Մաթևոսյան կրթավճար» ծրագրին և հաղթել է.

«Գերազանց ավարտել եմ դպրոցը, բարձր գնահատականներով՝ անվճարից մեկ-երկու բալ պակաս, ընդունվել եմ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարում ֆակուլտետը: Ծանր սոցիալական պայմանների պատճառով հնարավոր է, որ չհաճախեի համալսարան, եթե չդիմեի «Մաթևոսյան կրթավճարին»

«Մաթևոսյան կրթավճար» ծրագիրը 16 տարի է, ինչ աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող և  սոցիալապես անապահով ուսանողներին: Ներկայումս ունի 88 ուսանող, որոնցից 23-ն սովորում են առաջին կուրսում:

 

Ամի Չիչակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30