Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը գնաց Մոսկվա՝ խնդրելու, որ Պուտինը թույլ տա մտնենք Մաքսային միություն. սա ստորացուցիչ է»

Սեպտեմբեր 03,2013 19:48

«Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ արված այդ հայտարարությունը ես համարում եմ հետընթաց եւ մեծ սխալ»,-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, նորաստեղծ ՀՀՇ նախաձեռնության անդամ Հովհաննես Իգիթյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահի` մաքսային միությանը միանալու Ռուսաստանում արված հայտարարությունը:

Պարոն Իգիթյանի խոսքերով՝ «Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարում էր դեպի ԵՄ եւ Հայաստանի միջեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն միանալու Վիլնյուսում նախաստորագրելու մասին: Ես առայժմ չգիտեմ պաշտոնական տեսակետը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն եմ կարդացել, այն ձեւը, որը Ռուսաստանն է ներկայացրել, ենթադրում եմ իրականությանը համապատասխանում է` Հայաստանը գնաց Մոսկվա`խնդրելու, որ Պուտինը թույլ տա մտնենք Մաքսային միություն, հետագայում` ԵվրԱզես, դա շատ ստորացուցիչ ձեւով է ներկայցվում: Չգիտեմ Եվրոպայի արձագանքը, բայց տնտեսական եւ քաղաքական սխալ եմ համարում դա»:

Մեր այն հարցին, թե ինչ կտա Հայաստանին Մաքսային միությունը եւ ի՞նչից կզրկվենք ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն չմիանալով, պարոն Իգիթյանն ասաց, որ որեւէ առաջընթաց չենք ունենալու, որովհետեւ մենք Ռուսաստանի հետ առեւտուր անելու խնդիր չունեինք. «Ունեինք պայմանագիր Ռուսաստանի հետ ազատ հարաբերվելու եւ առեւտուր անելու եւ ժամանակը ցույց տվեց, որ դա տնտեսական աճ մեզ չի ապահովում, չնայած Ռուսաստանը համարվում է համար 1 ներդրող երկիրը Հայաստանում, իսկ Հայաստանի միակ շանսը արագ զարգանալու` դա Եվրոմիության հետ տնտեսական հարաբերությունների զարգացում էր, որը տապալվեց»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին համատեղ հայտարարության ժամանակ, ՀՀ նախագահն ասել է․ « Մենք հանգամանալից քննարկում անցկացրեցինք նաեւ եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, եւ ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը եւ ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Արմեն Վռշիկյան says:

    Կեցցե խաչագողերի երկիր Հայաստանը..

  2. Ստեփան Վարդանյան says:

    Միթե որևէ իրավական հիմնավորում չկա սերժ սարգսյանին մեղադրանք առաջադրելու հայրենիքի դավաճանության մեջ: Էդ մարդը առանց հասարակական քննարկման, առանց ազգային ժողովում քննարկելու, առանց մի բառ ասելու երկրի բնակչությանը, հայտարարում է Հայաստանի ցանկության մասին: Ի՞նչ է սա նշանակում: Միթե՞ այս ամենը նա մարսելու է…

    • Shushanik says:

      Չորս տարի առաջ Սիրիանել էր համարվում Եվրոպայի մտերիմ ընկերը, իսկ հիմա ուզում
      են ոչնչացնել նրան, Հիմա գոյություն չունի մարդասիրական բարձր արժեքներ ունեցող Եվրոպա, և մենք նրան պետք ենք միայն նրա համար, որ թուլացնի Ռուսաստանը, ուրիշ որ մի բան

    • ani says:

      Միակ իրավական հիմնավորումը ապացուցել, որ երկրիդ նախագահը լեգիտիմ չէ, հետևաբար նրա ընդունած որոշումներն առոչինիչ են

  3. mard says:

    Այ աղքատ հպարտներ, ինչ սխալի մասին է խոսքը; Շատ էլ լավ արեց : Դուք չկարողացաք երկիր կառավարել,թող ռուսը կառավարի: Հո գիտենք,որ ձեզնից հարյուր անգամ լավ էր պահում Հայաստանը: Ջողովրդի կեսից շատը հիմա Ռուսաստանից ուղարկածով չի ապրում?Պուտինը կաշվից դուրս է գալիս երկիրը զարգացնելու համար ,իսկ Հայաստանում դուք իրար բզկտելուց բացի ուրիշ բան չեք կարողանում անել: Սուտ եվրոպացի եք ուզում դառնալ;Շատ լավ արեց Ս.Ս-ն

  4. Не исключаю, что Евросоюз финансирует некоторым организациям агитировать защитить точку зрения подписания предварительного соглашения евроинтеграции. Провокаторы и предатели всегда найдутся. Только вопрос Арцаха нас держит в Евросоюзе, а так он со своими гомиками сто лет нам не нужен.

  5. Shushanik says:

    Իսկ ինչ կտա ձեզ Եվրոմիությունը, պարոն Իգիթյան, և ինչ եք պատրաստվում վաճառել Եվրոպային, մեր անվորակ գինիները, հանքային ջրերը և կոնյակը, էլ ինչ ունեք վաճառելու Եվրոպային, թե գազը,հացահատիկը և մնացած սնունդն է մեզ վաճառում նա? Բացի նեխած, հավի բդիկներից ինչ եք տեսնում Եվրոպան հասավ նրան, որ հանեց սնունդը ստուգելու պարտադիր պահանջը. և հիմա մեր ժողովուրդը ուտում է ամենա անվորակ սնունդը, ամբողջ ազգը հիվանդ է, գնացեք հիվանդանոցներ, տեսեք, մանուկները ինչպիսի հիվանդություններով են տառապում ձեր Եվրոպական բարեփոխումներից, էլ չեմ ասում, կրթության համակարգից, որ մեր երեխաներին անգրագետ է սարքում: Մի քանի տարի հետո Հայաստանում էլ չի լինի կարգին բժիշկ, ուսուցիչ և ընդհանրապես, գրագետ մասնագետ…Դրան է ձգտում ԵՐԿԵՐԵՍԱՆԻ Եվրոպան:

    • ALIK GHARIBYAN says:

      Նրանք ովքեր հիացածեն ռուսաստանով ու ռուսական փաղերով,թող իմանան որ ոչ մի հայ մարդ չեր ցանկանա այդպիսի նվաստացուցիչ պայմաններում փող աշխատել,բայց այլ ելք չկա ինչ անեն.այլ ելք չկա,որովհետև հենց ռուսաստանն է մեր ապաշհորհ կառավարիչների միջոցով ստեղծել նման իրավիճակ: Ինչ վերաբերվում է այն տեսակետին, որ եվրոպացիներն են մեղավոր,որ մեր երեխաները անգրագետ են և անորակ սնունդ են ուտոմ, այ դա բացարձակ անգրագիտություն է: ԱՐՑԱԽԻ հարցում իմացեք ոչ ոք մեզ չի պաշտպանելու բացի մեզանից.այս պահին վտանգված է արցախը արտագաղթի , տնտեսության անմխիթար վիճակի և հատկապես այն տարածված միֆի հետևանքով,որ իբր ռուսները մեզ կպաշտպանեն: Մենք տեսանք ռուսները ինչպես պաշտպանեցին իրաքին,լիբիաին հիմա ել սիրիային.մենք տեսանք,թե մեր մեծ ախպերը ինչպես զինեց մեր թշնամուն:

  6. ՀԲՀԿ Խոսնակ says:

    Մենք պետք է շնորհակալ լինենք ռուսներին, որ մեզ թույլ են տալիս միանալ: Մեծ ձեռքբերում էր Հայաստանի համար: Կեցցե՛ մեր դիվանագետ նախագան: Կարծում եք ռուսները գրկաբաց մե՞զ են սպասում: Մի քանի comment комсомольская правда թերթից:

    comment1: В отличии от других членов Таможенного Союза у Армении нет никаких ресурсов, так что эта республика потеряла государственность и быстро превратится в одну из Российских губерний!

    comment2: Конкретно таможенный союз это экономическо-торговый союз.Где каждый член приносит пользу. Пользы в экономическом плане от армении нет.Там бедная экономика,никто туда по бизнесу не ездит,торговые пути через нее не проходят.То есть никакой пользы в таможенном союзе от нее не будет.

    comment3. Ну теперь столько армян передут к нам в страну… Было 50%, теперь все 99%.

    comment4. Теперь бы еще и русских убедить в целесообразности их союза с армянами.

  7. Gevorg says:

    Պետք է հասկանալ, որ փորձված թանը անփորձ մածունից լավ է:
    Ասում են, թե ղարղառը (կաչաղակը) անընդհատ իր բույնը փոխում այն պատճառով, որ այդ բնից հոտ է առնում: Թռչունը չի հասկանում, որ այդ հոտը իր մաշկից է գալիս:

  8. Ճորտ says:

    Կարելի է մտածել որ մեր ժողովրդի մի մասը ստրուկ լինելու գենետիկական ժառանգությամբ է ծնված՝ ափսոս …

  9. Армен says:

    А у Армян есть или был выбор?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30