Լրահոս
Օրվա լրահոսը

«Կադրային քաղաքականությունը կրթության ոլորտում լուրջ կաղում է».Անահիտ Բախշյան

Սեպտեմբեր 03,2013 19:40
anahit baxshyan

«Եթե ուսանողը չի սովորում, անկախ նրանից` սոցիալապես ապահով, թե անապահով ընտանիքից է, ինչո՞ւ պիտի պետությունը նրան գումար տա: Պետությունը թող գումար տա մեկ չափորոշիչի համաձայն` առաջադիմություն, այսինքն` նրան, ով բարձր առաջադիմություն է ցուցաբերում»,- այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը` հավելելով, որ պետք է հավասար հնարավորություններ ընձեռել սոցիալապես ապահով ու անապահով խավի երեխաների միջեւ: «Ընդհանրապես «Փարոս» և այլ ծրագրերն այնքան են ստորացնում մեր ժողովրդի,. իրենք այնքան են հարմարվում այդ վիճակին, մի տեսակ հստակ ասում են` մեզ նպաստ տվեք: Ես, իհարկե, գիտեմ, որ աշխատատեղ չկա, բայց մարդ ինքն էլ ակնկալում է միայն դա: Պետք է նրա մոտ ձգտում առաջացնել աշխատելու, մասնագիտություն ստանալու»,-ընդգծեց Բախշյանը:

Վերջինս անդրադառնալով` վերջին շրջանում աղմուկ բարձրացրած թիվ 27 դպրոցի միջադեպին, երբ  6 աշխատողներ և ուսուցիչներ ոչ աշխատանքային պայմանագիր են կնքել տնօրենի հետ, հետո յուրացրել են գումարները: Բախշյանը  նշեց, որ վերջինիս մեղադրել է Հանրային խորհրդում կրթության ենթահանձնաժողովի նախագահ Կարինե Թումանյանը` ասելով, թե ինչու է կենտրոնանում հենց այդ դպրոցի վրա, որին ի պատասխան տիկին Բախշյանն ասել է. «Սեւեռվել եմ այդ դպրոցի վրա, որովհետեւ սեւեռվելու համար անհրաժեշտ են փաստեր և ես այդ փաստերն ունեի այդ դպրոցում հանցագործության մասին հաղորդում տալու համար, դրա համար էլ այդ դպրոցի նկատմամբ եմ իրականացրել, որից հետո միայն քրեական գործ է հարուցվել և կասեցվել է տնօրենի լիազորությունները»,-հավելելով, որ այս երեւույթներն այնքան տարածված են, որ մեկ տնօրենի փոփոխությամբ ոչինչ չենք փոխում։

Ըստ Բախշյանի` կրթությունն այս ձեռագրով, այս աշխատաոճով իրականացնելով ՀՀ իշխանությունը տապալում է կրթական գործընթացը` վտանգելով  երեխաների ապագան.«Կադրային քաղաքականությունը կրթության ոլորտում լուրջ կաղում է։ Հասկացանք, որ իշխանություններին պետք են տնօրեններ, որպեսզի վերարտադրվեն, վերև ներքև համագործակցված աշխատեն, այսինքն՝ մեկը վերցնում է տալիս վերևին, նա էլ թևերը փռում է և ամեն ձևով փորձում պաշտպանել»,- ասաց նա։
Բախշյանի համոզմամբ` համակարգային փոփոխություն է անհրաժեշտ. «Իշխանության մարդիկ պետք է հասկանան, որ իրենք երկրի գոյության հետ են խաղում, իրենք պետք է զգան այդ պատասխանատվությունը, այդ աթոռները վերից վար ծառայեցնում են իրենց հարազատներին աշխատանքի տեղավորելու համար»,- ընդգծեց նա:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30