Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս վարչակարգը և դրա հիմքում ընկած համակարգը պետք է վերացվեն Ազգային Հեղափոխության միջոցով»․ «Հայազն»

Սեպտեմբեր 03,2013 19:04

Սույն ամսվա սեպտեմբերի 2-ին մամուլում հրապարակվել է Նախախորհրդարանի հայտարարությունը, որտեղ ակտիվիստների հանդեպ ոստիկանության ճնշիչ գործողությունները անհեթեթ պատճառահետևանքային կապերով և տրամաբանության տարրական կանոններին հակառակ տեղավորվել են Հայազնի անդամների կողմից Սարդարապատ/Նախախորհրդարանի անդամների դեմ իբր իրականացվող կանոնակարգված և նպատակաուղղված ճնշումների կողքին:

Այսպիսով, քաղաքացիական դիմադրության օջախները հավասարեցվում են «խեղճ» սարդարապատականների անձնական պահվածքի հետ կապված հնարավոր միջադեպերի, իսկ Հայազնը «անիծյալ վարչակարգի» հետ:

Վերին աստիճանի ծիծաղաշարժ և անտրամաբանական են սեփական գործունեությունը գերարժևորելու նման ճիգերը:

Հայազնի վարչությունը, ևս մեկ անգամ հիշեցնում է իր սկզբունքային դիրքորոշումը ներկայիս վարչակարգի և քաղաքացիների հիմնական շահերն ու բնական իրավունքները ոտնահարող իշխանական բուրգի վերաբերյալ. այս վարչակարգը և դրա հիմքում ընկած համակարգը պետք է վերացվեն Ազգային Հեղափոխության միջոցով:

Վաղ թե ուշ այս անողոք պայքարի դաշտը կլքեն` այն գեղարվեստա-թաթերական անիմաստ և ապաշնորհ արարների վերածող, հետապնդման մոլուցքի  դրսևորումները հանրությանը տեղի-անտեղի հրամցնող ուժերը:

 

«ՀԱՅԱԶՆ» ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30