1in.am. Մոսկվան հույս ունի, որ Մաքսային միության բոլոր անդամները կաջակցեն Երևանի որոշմանը՝ միանալ կառույցին. Ռուսաստանն ու Հայաստանն արդեն քաղաքական որոշում են ընդունել: Այս մասին, ինչպես հաղորդում RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ուժի մեջ են մտնում այն ընթացակարգերը, որոնք գոյություն ունեն Մաքսային միուսթյունում՝ դիմում Մաքսային միության հիմնադիր երեք պետությունների ղեկավարություններին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: Դա արդեն բանակցությունների թեմա է, բավականին տեխնիկական: Բայց քաղաքական որոշումն ընդունված է Հայաստանում և ՌԴ-ում: Հույս ունենք, որ այն աջակցություն կստանա Մաքսային միության բոլոր անդամների կողմից»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: