Լրահոս
Օրվա լրահոսը

«Քո սիրելին առաջին հերթին քո ամենամոտ ընկերն է». Կարծիքներ` սիրելիից բացի ընկերներ ունենալու մասին

Սեպտեմբեր 03,2013 18:18

Հաճախ տղամարդիկ արգելում են կանանց տղա ընկերներ ունենալ ոչ թե այն պատճառով, որ չեն վստահում իրենց ընկերուհիներին, այլ այն պատճառով, որովհետև կարծում են` «տղամարդը մնում է տղամարդ», իբր նա միշտ այլ ակնկալիքներ ունի կնոջից: Սիրահարներից մեկը չի ցանկանում, որ իր զուգընկերը իրենից բացի որևէ մեկի հետ կապվածություն ունենա, նրա հետ երկար ժամանակ անցկացնի և այլն: Շատերն էլ վախենում են այն համեմատությունից, որ աղջիկը կարող է անցկացնել նրանց միջև՝ մանավանդ, երբ տղաներից մեկի սոցիալական կարգավիճակն ավելի լավ է: Սրանք «Առավոտ երիտասարդականի» ՝ տղաների շրջանում անցկացրած հարցման ընթացքում հնչեցրած ամենատարածված պատասխաններն են: Մեր ուսումնասիրությունը վերաբերում էր նրան, թե ինչու են զույգերն արգելում միմյանց իրենց սեռի ներկայացուցիչների շրջանում մոտ ընկերներ կամ ընկերուհիներ ունենալ: Հաճախ ենք լսում, որ սիրային զույգ կազմելուց հետո սիրահարները ավելի պահանջկոտ են դառնում միմյանց նկատամամբ: Երբեմն պահանջները վերածվում են արգելքների՝ էստեղ չգնաս, կարճ չհագնես, շատ չխմես, գիշերը ակումբում չմնաս և այլն: Սիրահարները սիրում են լինել ուշադրության կենտրոնում, որ իրենց սիրելին «իրենից բացի ոչ ոքի չտեսնի»: Գաղտնիք չէ նաև, որ տղաները իրենց սիրելիի սիրտը նվաճելուց և պաշտոնապես իրենց ընկերության մասին հայտարարելուց հետո սահմանափակում են վերջինիս ծանոթների շրջանակը՝ մասնավորապես արգելելով շփվել ավելի ազատ վարքի տեր աղջիկների հետ, նաև տղա ընկերների: Նույնը նաև աղջիկների դեպքում: «Առավոտ երիտասարդականը» հարցում է անցկացրել նաև աղջիկների շրջանում՝ պարզելու, թե որն է գլխավոր պատճառը, որ իրենք արգելում են իրենց սիրելիին ընկերական հարաբերություններ ունենալ այլ աղջիկների հետ: «Ես խանդում եմ ընկերոջս, նա ռեժիսոր է, առանց այդ էլ ամեն օր հազարավոր աղջիկների հետ է գործ ունենում, ու՞ր մնաց նրանց հետ ընկերանա-ասում է 19-ամյա Անուշիկը և հավելում,- այնպես չէ, որ ես իրան ասում եմ՝ չէ, մի շփվի, մի ընկերացի, պարզապես իմ վերաբերմունքից նա գիտի, որ դա չպիտի անի, դրանով կվիրավորի ինձ՝ մանավանդ, երբ այդ աղջիկներին, որոնց հետ աշխատում է, ընդհամենը ակնարկ է պետք, ու նրանք կարող են պոկ չգալ ընկերոջիցս»: 22-ամյա Սոնյան էլ խոստովանում է՝ ընկերոջ հետ պայմանավորվել են. նա մոտ ընկերուհիներ չի ունենալու, ինքն էլ՝ ընկերներ. «Անարդար է, երբ միայն աղջիկն է տուժում, տղաները ևս զգացմունքներ ունեն, եթե նրանք վախենում են մեզ կորցնելուց՝ կարծելով, թե սերը կմարի և այլն, ապա նույն էլ մեր դեպքում է: Որպեսզի ես ինձ ստորացված չզգամ, պահանջեցի, որ նա էլ նույն կարգավիճակն ունենա, այսպես լավ է» : 19-ամյա Ռոզա էլ ասում է՝ սխալ կարծրատիպ է, որ մարդիկ մտածում են՝ աղջկա և տղայի միջև ընկերություն չկա. «Եթե դու սիրում ես ընկերոջդ, ուրեմն վստահում ես, պետք է նրան ազատ թողնես, որ շփվի մարդկանց հետ: Կարծում եմ՝ ոչ մեկ իրեն թույլ չի տա բաժանել ձեր սերը: Աղջիկներից ու տղաներից շատ լավ ընկերներ են ստացվում, որովհետև տարբեր տեսակետեր լսելով ասում են, որ տղամարդկանց լոգիկան խիստ տարբերվում է կանանց լոգիկայից, դու ավելի ճիշտ ես վերլուծում իրավիճակը: Մանավանդ այն աղջիկներն, ովքեր եղբայրներ չունն, հակված են սիրելիից բացի տղա ընկերներ ունենալ»,-ասում է նա: Մյուս կողմից էլ նա նշում է. «Քո սիրելին առաջին հերթին քո ամենամոտ ընկերն է»:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30