Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, ընթանում է ալավերդցի Ա. Ավետյանի դատաքննությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածով, այն է` սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ, եւ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը:
Համաձայն մեղադրական եզրակացության` ալավերդցուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի մարտի 19-ին Լոռու մարզի Աքորի գյուղի անչափահաս բնակչուհի` 1994 թվականին ծնված Մ. Ս.-ին խաբեությամբ տարել է իր՝ Ալավերդի քաղաքի բնակարան, ապա նշված քաղաքում իբր իր հետ սեռական հարաբերություն ունենալու տեղեկություններ տարածելու սպառնալիքներով շանտաժի է ենթարկել և պահանջել վերջինիցս իր հետ սեռական հարաբերություն ունենալ։
Մ. Ս.-ն մտածելով, որ հակառակ դեպքում ինքը կվարկաբեկվի, ենթարկվել է Ա. Ավետյանի պահանջին։
Կարդացեք նաև
Այնուհետև Ա. Ավետյանը Մ. Ս.-ին գիշերելու նպատակով տարել է նույն շենքի այլ բնակարան ու հեռացել։ 2012 թվականի մարտի 20-ին, ժամը 13-ի սահմաններում Ա. Ավետյանը, գալով նշված բնակարան, պահանջել է Մ. Ս.-ին իր հետ կրկին սեռական հարաբերություն ունենալ, սակայն վերջինս կտրուկ հրաժարվել է։
Չնայած դրան` Ա. Ավետյանը, անտեսելով Մ. Ս.-ի կամքը, բռնություն գործադրելով ձեռքերով նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, պառկեցրել է նրան հիշյալ բնակարանի ննջասենյակում առկա մահճակալներից մեկի վրա, շարունակելով իր բռնի գործողությունները և հաղթահարելով Մ. Ս.-ի դիմադրությունը՝կրկին կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ