2013թ-ի օգօստոսի 17-27-ը «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի և «Կանաչ մոլորակ» երիտասարդական շարժման կամավորական խումբը «Բնապահպանական- հասարակական փորձի փոխանակում» ծրագրի շրջանակներում այցելեցին Աջարիա`Բաթումի քաղաք և Սախալվաշո համայնք: Երիտասարդ կամավորները վրացական,աջարական ՀԿ սեկտորին ներկայացրեցին իրենց փորձը: Վրաստանի գործընկերներին հատկապես հետաքրքում էր հայ երիտասարդների կողմից Կոտայքի մարզում իրականացվող«Էկո սնունդ էկո տրանսպորտով կամ VELOCITY» ծրագիրը, որի նպատակն է կայուն զարգացման հնարավորություններ ընձեռել գյուղական համայնքների բնակչությանը՝ ներգրավելով նրանց օրգանական արտադրության մեջ, բարձրացնելով բնապահպանական իրազեկման մակարդակը, ինչպես նաև քարոզել առողջ ապրելակերպ և հեծանիվ վարելու մշակույթ: Բաթումիի քաղաքապետարանի երիտասարդական խումբը մեր կամվորներին ներկայացրեց, թե ինչպես են իրենց քաղաքում կազմակերպում աղբահանություն հեծանիվով: Կազմակերպությունների միջև կնքվեց հուշագիր հետագա համագործակցության: Հայկական կամավորական խումբը հանդիպում ունեցավ նաև Բաթումիի հայ համայնքի երիտասարդների հետ Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ծրագրին աջակցել էին Հայաստանի Երիտասարդկան Հիմնադրամը, Կոտայքի մարզպետարանը և «Դոլմամա» ընկերությունը:
«Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպություն