Լրահոս
Օրվա լրահոսը

Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ. Վահան Հովհաննիսյան

Սեպտեմբեր 03,2013 17:16

yerkir.amՊարո’ն Հովհաննիսյան, վերջին օրերին մամուլը ողողված  է Ձեր` դեսպան նշանակվելու լուրերով: Նշվում է նույնիսկ երկիրը՝ Գերմանիան:

– Ինչպես հաճախ է պատահում մեր իրականության մեջ, ցանկացած լուր կամ նորություն որոշ լրատվամիջոցներ արհեստականորեն վերածում են սկանդալային ինտրիգի` հաղորդելով դրան սենսացիոն բնույթ: Անցած օրերին ես հետաքրքրությամբ էի ծանոթանում տարատեսակ մեկնաբանություններին, որոնց մեջ սակավաթիվ լուրջ արձագանքների կողքին հաճախ հայտնվում էին մաղձոտ կամ պարզապես անտրամաբանական մեկնաբանություններ: Կարծում եմ` հիմա որոշ պարզաբանումներ տալու ժամանակն է: Ես դա կանեմ կետ առ կետ, եւ եթե հարցեր մնան, պատրաստ եմ դրանց նույնպես պատասխանել:

1. Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ:

2. Առաջարկն ուղղված է ինձ անձնապես, ոչ թե Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Սա կուսակցության հետ համագործակցելու կամ ինչ-որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Կրկնում եմ՝ առաջարկն արված է ինձ անձնապես, եւ իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն, հարցը ներկայացրել եմ կուսակցությանը, եւ կուսակցությունը եւս տվել է իր համաձայնությունը:

3. Ինձ համար այս առաջարկության մեջ արտառոց որեւէ բան չկա: Ես արդեն իսկ վերջին երեք տարիներին աշխատում եմ արտաքին հարաբերությունների ասպարեզում` մինչեւ  վերջերս ղեկավարելով Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը Եվրանեսթ Պառլամենտական վեհաժողովում, իսկ ներկայումս այդ միջազգային կառույցի փոխնախագահն եմ: Ես նախկինում էլ ակտիվորեն ներգրավված եմ եղել խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում` 2000-ականների սկզբին դառնալով ՆԱՏՕ-ի ԽՎ-ում առաջին պատվիրակության ղեկավարը, հետագայում ղեկավարելով մեր պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում եւ հանդիսանալով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ: Սակայն շեշտում եմ հատկապես վերջին երեք տարիները, քանի որ Հայաստանի եվրաինտեգրացման քաղաքականության պայմաններում Եվրանեսթի աշխատանքը դարձել է ամենօրյա լիարժեք դիվանագիտական աշխատանք: Եվ չնայած բավականին ոչ նպաստավոր պայմաններին, որ ստեղծվել են մեզ համար ՎՈՒԱՄ երկրների պատվիրակությունների կողմից, մեր պատվիրակությունը մինչ այժմ արձանագրել է լուրջ հաջողություններ: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե խորհրդարանական դիվանագիտությունը տրամագծորեն  տարբերվում է պաշտոնական դիվանագիտությունից: Ըստ էության` այս երկուսը ընթանում են զուգահեռաբար եւ, չնայած մասնավոր առանձնահատկություններին, նույն գործի տարբեր ճակատներն են ու չեն կարող միմյանց  հակասել: Այլ կերպ կարող են կարծել, մասնավորապես, նրանք, ում համար միջազգային բեմերը  Հայաստանում սեփական անկարողությունը քողարկող եւ երկրի վրա ցեխ լցնող ելույթների ասպարեզ է միայն:  Ես դրանց թվին չեմ պատկանում:

4. Արված առաջարկն ունի գործնական բնույթ եւ չի հանդիսանում իմ քաղաքական հայացքների փոփոխությունների  հետեւանք, հետեւաբար, չի կարող դառնալ նմանատիպ փոփոխության պատճառ: Մյուս կողմից` այս առաջարկն անողը  վստահորեն քաջատեղյակ է եղել իմ հայացքներին եւ իր համար եւս խնդիր չի առաջացել: Նշանակում է, որ այս հարցում չի լինելու հակասություն, առավել եւս` դիրքորոշումները վերանայելու խնդիր:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    ՈՒղիղ եւ հստակ հարց….. Վահան Հովհաննիսյանն անելու է այն ինչ որոշի Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ-ն կողմ է…. Հիմա ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին ընդդիմություն է?????

  2. ՀՀ քաղաքացի says:

    ՀՅԴ-ին առավել քան որեւէ այլ ուժի հաջողվում է եւ հաճույք ստանալ եւ կույս մնալ….

  3. dyadyur says:

    Վահան Հովհաննիսյանին էլ չեզոքացրին:Վահանի նկատմամբ,որպես քաղաքի տղա,հարգանք ունեի,բայց արի ու տես……… Մուժիկին հարկավոր էր մի զույգ կոշիկ:Բարով մաշես:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30