«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը չի ցանկանում խոսել երեկ Հյուսիսային պողոտայում Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հետ ունեցած միջադեպի մասին:
Նա Aravot.am-ին ասաց, որ կոնֆլիկտ է եղել, ու իրենք համապատասխան հայտարարությամբ հանդես կգան. «Նախախորհրդարանը չափազանցրել է»:
Հիշեցնենք, որ Նախախորհրդարանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 17:45-ի սահմաններում, Հայազն կուսակցության յոթ-ութ անդամներ, այդ թվում` կուսակցության վարչության անդամներ Արմեն Աղայանը և Արմեն Մկրտչյանը, հարձակվել են Երևանի Հյուսիսային պողոտայում միայնակ քայլող Նախախորհրդարանի անդամ, մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի վրա ու հարվածներ հասցրել նրան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ