«Բռնված չէ, գող չէ, դա մոտավորապես այսպես կարելի է մեկնաբանել»,-Aravot.am-ին ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ երեկ «Փակ շուկայի» տարածքում մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել, որոնք վանկարկում էին՝ «Կեցցե՛ Ալեքսանյանը», «Ալեքսանյան կառուցող», «Ալեքսանյան բարերար»: Սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում այս առնչությամբ եղան մեկնաբանություններ, որ ցուցարարները դրա համար վճարվել էին:
Լևոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ եթե կան իրավական ապացույցներ, կատարվածը պարսավելի է: Երևույթը դիտարկելով հարկային օրենսդրության տեսանկյունից` պարոն Բարսեղյանն ասաց. «Սա թաքնված աշխատուժ է: Եթե վճարում ես որևէ մեկին ինչ- որ բան անելու համար, պիտի պետական գանձարան համապատասխան եկամտային հարկ վճարես: Իսկ Սամվել Ալեքսանյանը` որպես օրենսդիր, լավ գիտի, որ ինքը ընդունել է եկամտային հարկի մասին օրենքն ու փոփոխություները: Ճիշտ կլինի՝ նա այդ մարդկանց գրանցի որպես աշխատողներ և բանեցնի ինչքան կկամենա»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Media Center/Մեդիա կենտրոն–ի